1․ Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:
Կրոնի դերը հասարակության մեջ խիստ կարևոր է, քանզի ներառում էի մարդկանց հոգևոր, մշակութային և ընտանեկան կյանքը։ Վերարտադրության մեջ կրկին առաջնային պայմաններից մեկն է, քանզի կան կրոններ, որոնք խրախուսում են բազմազավակությունը, վաղ ամուսնությունը, բազմակնությունը և մերժում հղիության ընդհատումը, ամուսնալուծությունը և այլն։
2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:
Վաղ ժամանակներում էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններին սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասը սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Ակնհայտ է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը, որի գլխավոր պատճառը հենց կրոնն է։ Կամ, դեռ հին ժամանակներից եկող, հայ-թուրքական հակամարտությունը։
3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:
Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝ կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն, որոնցից կաթոլիկությունն ամենատարածվածն ու արագ աճողն է։ Քրիստոնյաները հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:
4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:
Ազգային կամ տեղական կրոնները ունեն սահմանափակ տարածում։ Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է:
Leave a Reply