Հեռավար-առցանց ուսուցում հասարակագիտությունից։ Ապրիլի 13 – 23

«Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում «Մարդկանց բնական հավասարություն»։

Առաջին հերթին փորձեմ ներկայացնել «մարդկանց բնական հավասարություն» հասկացությունը։ Կարծում եմ՝ դա կարողությունների ամբողջություն է, որոնցով օժտված է յուրաքանչյուրը։ Հնարավոր է՝ միտքս սխալ շարադրեցի, բայց սրա օրինակներից են մտածելու, զգալու, գործելու կարողությունները։ Եվ քանի որ բնական վիճակում մարդիկ օժտված են ագահությամբ, սարսափով, փառասիրությամբ, նախանձությամբ… Հենց այս ամենն է պատերազմների պատճառ հանդիսանում։

  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Նա համարում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը «Արդարացի պատերազմ» ասելով։

«Արդարացի պատերազմների» նպատակը, ըստ Հոլբախի, պետության, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Նա գրում է, որ պատերազմն արդարացի է միայն երբ անհրաժեշտ է, երբ ազգի բարեկեցությունն իսկապես վտանգված է։

  • Ըստ Էմանուիլ Կանտի՝ ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Ըստ Կանտի՝ պատերազմների հիմնական պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտումն է։ Պատերազմների կանխարգելման միջոց էր համարում պետությունների միջազգային միության հիմնումը, որում ամեն մի պետություն իրեն ազատ կզգար և միաժամանակ չէր խանգարի ուրիշների զարգացմանը։

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։

Երբ կառավարության վարած քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տալիս, ապա օգնության է գալիս պատերազմը, որը նույնպես քաղաքականության ձև է, ինչի նպատակը հակառակորդ կողմի քաղաքականության տապալումն է ռազմական միջոցներով։

  • Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։

Ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել պարտված կողմի հարստություններն իր շահերի օգտին։

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ՝ օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։

Արդարացի պատերազմներ

Զեյթունի ապստամբություն (1862)
Հայ-հռոմեական պատերազմ (Ք.ա. 69-66) (արդարացի էր հայերի կողմից, անարդարացի՝ հռոմեացիների կողմից)

Անարդարացի պատերազմներ

Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918)
Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945)
Ամերիկա-մեքսիկական պատերազմը (1846-1848)
Երեսնամյա պատերազմը (1618-1648)

  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։

Սառը պատերազմը, որի ընթացքում ռազմական գործողությունները փոխարեն իրականացվում են քաղաքական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական և հոգեբանակ գործողությունները։ Կամ կրոնական հակամարտությունները, որոնք նույնպես պատերազմներ են (Օրինակ՝ Եհովայի վկաներն ու Առաքելական եկեղեցին)։ Քիմիական պատերազմ՝ մարդկանց մահացությունը հիվանդությունների պատճառով։

  • Ըստ ձեզ՝ ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։

Պատճառը, կարծում եմ, պետությունները զարգացվածությունն է և ավելի մեծ տարածքների ձգտման նվազումը, իսկ աճել է ընդգրկումը, քանզի պետությունները սկսել են ավելի մեծ քանակությամբ «բարեկամ պետություններ» հաստատել։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին. Ըստ ձեզ՝ Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։

Վաղուց է հայտնի, որ Երրորդ համաշխարհայինը կհանգեցնի մարդկության, եթե ոչ ամբողջ, ապա մեծամասնության վերացմանը։ Այո, հնարավոր է, բայց, կարծում եմ, եթե մոտակա 50 տարվա մեջ այն չսկսի, ապա այլևս չի էլ կայանա։

Բորոդինոյի ճակատամարտ. 1812 թ.

«Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված «Վիքայաթը» ժողովածույում։

Այստեղ գրված են օրենքներ, որոնք թույլ չեն տալիս սպանել կանանց, երեխաներին, ծերերին, հոգեկան հիվանդներին, հաշմանդամներին և բանագնացներին։

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչպե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։

Ֆրիդրիխ Մեծի և Բենջամին Ֆրանկլինի միջև կնքված պայմանագիրը կոչվում էր «Բարեկամության և խաղաղության» պայմանագիր։ Նրանք պայմանավորվեցին «փոխադարձաբար պարտավորություն ստանձնել աշխարհի առջև»՝ հավաստելով, թե պետությունների միջև կնքված պայմանագրի նպատակը մարդու պաշտպանությունն է։

  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ «Հասարակական դաշինք»-ում։

Ժան Ժակ Ռուսոն գրում էր. – «Պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերությունն է…: Քանի դեռ պատերազմի նպատակը թշնամի պետության ոչնչացումն է, ուրեմն մյուս կողմն իրավունք ունի սպանելու այդ պետության պաշտպաններին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զենք են կրում: Սակայն հենց որ նրանք վայր դնեն այդ զենքն ու հանձնվեն, դադարում են թշնամի լինելուց և դառնում են նորից սովորական մարդիկ, որոնց այլևս չի կարելի կյանքից զրկել»:

  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ։

Անրի Դյունանը առաջարկում էր.

• որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր մի կազմակերպություն, ընդ որում՝ դեռ խաղաղ պայմաններում, որը պատերազմի ժամանակ պատրաստ կլինի օգնելու բժշկական կազմավորումներին,
• որպեսզի պետություններն ընդունեն «անխախտելի միջազգային սկզբունքներ», որոնք կերաշախավորեն ռազմական հոսպիտալների և բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը:

  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։

Առաջին առաջարկությունից ծնվեց Կարմիր խաչը, իսկ երկրորդը հիմք դրեց ժնևյան իրավունքին։

  • Ի՞նչ են սահմանում՝ «Ժնևի իրավունքը» և «Հաագայի իրավունքը», ներկայացրե՛ք դրանք համառոտ։

• «Ժնևի իրավունքի» նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։
• «Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները

  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։

— Միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի բախումն է (հարկ է նշել, որ ազգային-ազատագրական պատերազմները նույնպես դիտվում են որպես միջազգային բնույթի զինված ընդհարումներ):

— Ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբերի, կամ այդպիսի զինված խմբերի բախումն է: Որպեսզի բախումը համարվի ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում` այն պետք է հասնի լարվածության որոշակի աստիճանի և շարունակվի որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։

Կարծում եմ, որ մեծմասամբ չեն պահպանվում, իսկ մեղավորը հենց կռվող կողմերն են։ Լուծման միջոց է բնականաբար բանակցությունները։

Անրի Դյունանը Սոլֆերինոյի դաշտում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: