Երբեք չեմ ափսոսա, որ ժամանակ եմ ծախսել այս պատմվածքը կարդալու վրա: Այո՛, գուցե այն ինձ որևէ նոր բան չտվեց և ավելի թեթև էր, քան ես սիրում եմ ընթերցել, բայց ինձ շատ դուր եկավ:
Պատմվածքը մի դերասանուհու մասին էր, որով ժամանակին հիանում էր ամբողջ թատերական աշխարհը: Այնքա՜ն գեղեցիկ էր երիտասարդ տարիքում: Հեղինակը, կարծում եմ, կարողացավ մատուցել Ջեննիի ամբողջ գեղեցկությունը: Շատ չեմ ներկայացնի, միայն կասեմ, որ պատմվածքը այդ դերասանուհու խոստման և երիտասարդական տարիքի պատմություններից մի հատված էր:
Ես չեմ քննադատում Ջեննիի արհամարանքը, բայց թաքուն հիացումն ու հաճույքը: Պարզապես այս պատմվածքը սովորեցնում է, որ վաղը կարող է այդպես էլ չգալ, որ կարող ենք ուշանալ մեր որոշումներում, իսկ հետո շատ փոշմանել դրա համար:
Այնքա՜ն լավ վարվեց աղջիկը, երբ խոստում տվեց մինչ կյանքի վերջ մանուշակներ տանել այդ տղայի գերեզմանին… Թե տեսնեին իրար, ամենայն հավանականությամբ սերը փոխադարձ կդառնար և նրանք կկապվեին ամուսնական կապով կամ չէին էլ ամուսնանա, այլ տուն կգնեին ու կապրեին երկար և երջանիկ: Ինչևէ, երևակայելն ավելորդ է, երբ արդեն հայտնի է պատմության իրական շարունակությունը:
Համենայն դեպս միայն հաճույք և հետաքրքրություն զգացի այս պատմվածքի ընթերցումից:
Leave a Reply