Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից

Դասի հղումը

1․ Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:

Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները, տնտեսության մասնագիտացման բնույթը և այլն:

Բնակչության վերարտադրության բնույթով է պայմանավորված բնակչության տարիքային կազմը։ Իմանալով, թե վերարտադրության որ տիպին է պատկանում կոնկրետ երկիրը՝ կարելի է իմանալ դրա սեռատարիքային կազմը։

2․ Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:

Սովորաբար առանձնացնում են բնակչության մի քանի տարիքային խմբեր` մինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–59 տարեկաններ (երիտասարդ և հասուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր ծերեր: Երբեմն առանձնացվում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 14 տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 65–ից բարձր: 2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%, աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը` 64,6%, իսկ ծերերինը` 7,4%։ Վերջին տասնամյակներին արագ աճում է ծեր բնակչության ցուցանիշը, և նվազում է երեխաների բաժինը, այսինքն՝ ընթանում է բնակչության ծերացման գործընթաց։

Բնակչության ծերացումը այն գործընթացն է, որի ընթացքում ծերերի քանակը մեծանում է, իսկ երեխաներինը՝ նվազում։

3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում:

Հին դարերում էթնոսներ եղել են ցեղերը, որոնք համախմբվել են տարիների ընթացքում։ Հետագայում տարբեր ցեղերի միաձուլումից առաջացել են ազգեր, որոնք կա՛մ վերացել են, կա՛մ գոյություն ունեն մինչ այսօր։ Կան ազգեր, որոնք վերացել են որպես ազգ, բայց ներկայացուցիչներ գոյություն ունեն մինչ այսօր (օրինակ՝ ասորիներ)։ Ազգերի ձուլման (ասիմիլյացիա) շնորհիվ՝ շատ ցեղեր դարձել են ինչ-որ մի ազգի մասնիկը՝ յուրացնելով սովորույթները, մշակույթը և լեզուն։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

5․ Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը.

Արգենտինա – քրիստոնեություն, կաթոլիկ
Իսրայել – հուդայականություն
Ճապոնիա – շինտո
Չինաստան – Չինաստանի ազգային կրոն, թեպետ պաշտոնապես երկիրը համարվում է աթեիստ
Ռուսաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Ֆրանսիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Կանադա – քրիստոնեություն, կաթոլիկ
ԱՄՆ – քրիստոնեություն, բողոքական
Իրան – իսլամ, շիա
Սաուդյան Արաբիա – իսլամ, վահաբիականություն
Ալժիր – իսլամ
Նիգերիա – իսլամ
Վիետնամ – աթեիզմ
Նիդերլանդներ – աթեիզմ
Ղազախստան – մահմեդականություն, հանաֆիական մազհաբ
Ուկրաինա – քրիստոնեություն, ուղղափառ
Թուրքիա – մահմեդականություն, սուննի իսլամ
Ուրուգվայ – քրիստոնեություն, կաթոլիկ
Վրաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Բրազիլիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Ավստրալիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Մոնղոլիա – տիբեթական բուդդիզմ, գելուգ
Հունաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Լեհանստան – քրիստոնեություն, կաթոլիկ
Հս. Կորեա – աթեիզմ
Հայաստան – քրիստոնեություն, առաքելական

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: