Design a site like this with WordPress.com
Get started

Հեռավար-առցանց ուսուցում հասարակագիտությունից։ Ապրիլի 6 – 10

Բաժին – «Հոգեբանություն»

Թեմա – «Հոգեկանի կառուցվածքն ու գործառույթները»

Մենք ինքներս էլ չենք հասկանում, չենք նկատում, թե ինչպես է ձևավորվում մեր հոգեկան աշխարհը։ Շրջակա միջավայրը ամենակարևոր դերն է կատարում այդ գործառույթում, թեպետ պակաս կարևոր չէ այն փաստը, թե ինչպես է տվյալ մարդը ընկալում իր հետ կատարվող իրադարձությունները։ Ամենակարևոր շրջանը՝ մեր մանկությունն է։ Մանկության տարիներին կատարված դեպքերը կարող են անուղելի կերպով ազդել մեր հոգեկանի վրա։ Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր մանուկ տարիքում ցավ են տեսել, ընկալել այն և ամենը իրենց մեջ պահել, ամբողջ կյանքում իրենց ներսում շարունակ կպահեն մի մանուկի, ով երջանկության կարիք ունի։ Թեպետ ժպիտի և ջերմության պակասը միշտ կհետևի նրանց, բայց այդպիսի մարդիկ կկարողանան երջանականալ ամենաաննշան իրերից և խոսքերից։ Չգիտեմ՝ արդյոք բոլորին է վերաբերում այս բնութագիրը, թե ոչ, բայց շատ կցանկանայի սխալվել այս հարցում։

Շատ ավելի մեծ տարիքում ոչ բոլոր իրադարձություններն են այնպես նշանակալիորեն ազդում մեր վրա, ինչպիսի ազդեցություն ունեցել են մանուկ հասակում։

Բացի այդ անհատի հոգեկան աշխարհը անհնար է լիարժեք ճանաչել։ Ինչպես ասում են ճապոնացիները՝ մարդ 3 դեմք ունի։ Առաջինը ցույց է տալիս շրջակա միջավայրին, երկրորդը՝ հարազատներին, իսկ երրորդը միայն ինքն է ճանաչում։ Եվ ես համաձայն եմ, քանզի ինքս այդպիսին եմ։ Թեպետ, կարծում եմ, որ մարդու դեմքերը 3-ից ավելի են. մենք տարբեր մարդկանց հետ տարբեր ձև ենք մեզ դրսևորում։

Թեմա – «Երևակայություն և կամք»

Թե՛ երևակայությունը, թե՛ կամքը մեր կյանքի ամենից կարևոր հատվածներից են կազմում։ Մեր երևակայությունը սկսվում է ձևավորվել տեսնելու վայրկյանից ի վեր։ Մեր երևակայությունը կարող է փրկել մեզ կյանքի տարբեր դեպքերում։

Կամքն ու երևակայությունը խիստ առնչություն ունեն միմյանց հետ։ Հենց երևակայությունն է առաջ տանում կամքը, քանզի մենք պատկերացնում ենք այն, ինչ կպատահի մեր նպատակի իրագործման ժամանակ, իսկ այդ ամենը առաջացնում է կամքի ուժ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: