Design a site like this with WordPress.com
Get started

Ուսանողի օրագիր

Երբ սկսեցին հեռավար-առցանց դասերը, միանգամայն ուրախացա, քանզի քոլեջում երբեք այսքան լավ աշխատած չկայինք։ Բայց հիմա լեզուների դասերը շատ հեշտ են (ինչպես քոլեջում էր), իսկ այդպես ես կյանքիցս անիմաստ ժամանակ եմ կորցնում՝ կատարելու այն առաջադրանքները, որոնք անչափ հեշտ են և ինձ օգուտ չեն տալիս։ Ես ժամանակ չունեմ կարդալու այն գրքերը, որոնք վաղուց պլանավորել էի։ Չունեմ ժամանակ հոբբիներիս, ինքնակրթվելու, հանգստի և սպորտի համար։

Շատ մեծ հույսեր ունեմ, որ մեր դասերը կկազմվեն այնպես, որ մեր գիտելիքները ավելանան, քանզի ես զգում եմ, թե ինչպես եմ մոռանում այն թանկարժեք տեղեկությունների պաշարը, որն ինձ տվել է նախկին դպրոցս։
Ինչպես նաև՝ իջել են գնահատականներս՝ ինքս էլ չգիտեմ, թե ինչու։ Վերջերս դիմել էի որոշ ուսուցիչներին, որոնք բարձրացրին նշանակած գնահատականները, թեպետ կենսաբանությունը 8 դարձրեց, ինչքան էլ որ ամեն դասին պատրաստ եմ եղել, իսկ բլոգումս բոլոր աշխատանքներն առկա են։

Անձամբ ես քոլեջն այլ կերպ էի պատկերացնում, բայց այդ ամենը կործանվել է հենց ուսումնական տարվա սկզբին։
Շատ առարկաներից մենք չենք ստանում այն գիտելիքների պաշարը, որոնք, ըստ իս, անհրաժեշտ են մեզ։ Իհարկե ինքս կլրացնեի այդ բացը (թեպետ ավագ դպրոցի փոխարեն քոլեջն եմ ընտրել հենց գիտելիքները անհրաժեշտ և կարևոր պաշարը ստանալու համար), բայց դասերը շատ-շատ են։ Ոչ, ես չեմ բողոքում շատ դասերից, ես բողոքում եմ դրանց պարզությունից։ Երբեմն ինձ թվում է, թե 2-3-րդ դասարանում եմ սովորում, իսկ այդ զգացումը բավականաչափ տհաճ է։

Ես սիրում եմ ծանրաբեռնվածություն միայն այն դեպքում, երբ դրանից օգուտ և գիտելիք եմ քաղում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: