Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից։ Մարտի 30 – ապրիլի 10

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Ըստ իս՝ բացարձակ միապետությունը և խորհրդարանական հանրապետությունը։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

Սահմանադրական միապետություն — Սրանցում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը (միապետը թագավորում է, այլ ոչ թե կառավարում)։

Բացարձակ Միապետություն — Եթե միապետի իշխանությունը գրեթե անսահմանափակ է, ապա գործ ունենք բացարձակ միապետության հետ: Այսպիսի երկրներում կառավարությունը և իշխանության մյուս մարմինները հաշվետու են միայն միապետին, իսկ խորհրդարանը շատ դեպքերում բացակայում է կամ էլ սոսկ խորհրդակցական մարմին է։

Կրոնապետություն — Միապետության տարատեսակ է կրոնապետությունը, երբ միապետ է եկեղեցու ղեկավարը։

Նախագահական հանրապետություն — Այստեղ նախագահը ղեկավարում է կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով։

Խորհրդարանական հանրապետություն — Այստեղ նախագահի դերը փոքր է, իսկ կառավարությունը ղեկավարում է վարչապետը։

Սոցիալիստական հանրապետություն — Այն առաջացել է XX դարում մի շարք երկրներում սոցիալիստական կարգերի հաստատման հետևանքով: Դրա տարատեսակներն են խորհրդային հանրապետությունը և ժողովրդավարական հանրապետությունը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Սահմանադրական միապետությունում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը։ Այսինքն միապետը ավելի շատ ձևական բնույթ է կրում։

Բացարձակ միապետությունում միապետի իշխանությունը գրեթե անսահմանափակ է: Այսպիսի երկրներում կառավարությունը և իշխանության մյուս մարմինները հաշվետու են միայն միապետին, իսկ խորհրդարանը շատ դեպքերում բացակայում է կամ էլ սոսկ խորհրդակցական մարմին է։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետությունը միապետության տարատեսակներից է, երբ միապետ է եկեղեցու ղեկավարը։ Նա ունի ամեն արտոնությսւն տվյալ երկրում, բոլորն անխտիր ենթարկվում են նրան։

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

—Ի՞նչ կարծիք ունեք մեր երկրի կառավարման ձևի նկատմամբ։

Տատիկ։ Քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց ինձ գոհացնում է մեր վարչապետի կառավարումը։ Սպասում եմ Հայաստանի լուսավոր շրջանին։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։ Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: