Ձվի օգտակար հատկությունները

Նախկինում հավերի սնուցումը տարբերվում էր, ինչի պատճառով հավկիթները համարվում էին վնասակար, քանի որ նպաստում էին արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Սակայն ներկայում այս թռչունները բոլորովին այլ սնունդ են ստանում, ուստի փոխվում է նաև հավկիթների բաղադրությունը: Բացի այդ, վաղուց արդեն հայտնաբերվել է, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անմիջականորեն կախված չէ սննդակարգից:

Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Շաբաթական խորհուրդ է տրվում ուտել 4-6 ձու, սակայն խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հարկավոր է ավելի զգույշ լինել: Այս դեպքում խորհուրդ է տրվում շաբաթական ուտել 2 ձվի դեղնուց և 6-8 ձվի սպիտակուց:

Տարածված կարծիք է, որ պետք է ուտել միայն սպիտակուցը, քանի որ հենց դեղնուցում է առողջության համար վնասակար խոլեստերինը: Դեղնուցի մեջ իմունիտետի համար օգտակար A, D և E վիտամիներ կան, մինչդեռ սպիտակուցում դրանք չկան: Դեղնուցի գույնը պայմանավորված է հակաօքսիդանտներով՝ նյութեր, որոնք շատ կարևոր են ազատ ռադիկալների դեմ պայքարելու և լավ տեսողություն ունենալու համար:

Ձվի թարմությունը որոշելու համար պետք է վրան սառը ջուր լցնել. եթե ձուն ջրի երես է բարձրանում, ուրեմն հին է, իսկ հատակին մնացած ձուն թարմ է: Թարմ ձուն նաև դժվարությամբ է մաքրվում:

1) Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 և Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ պարունակում է կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ ու կոբալտ:

2) Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում:

3) Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

4) Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում։

5) Այն նաև կարգավորում է զարկերակային ճնշումը։

6) Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

7) Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

8) Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

9) Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար։

10) Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: