Հեռավար-առցանց ուսուցում հայոց լեզվից։ Մարտի 30 – ապրիլի 14

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

  • Օթոց – գորգ, կարպետ
  • Տեգ, ջիդա – ծայրին սրածայր երկաթ հագցրած՝ կարճ նիզակ
  • Գեղարդ – փայտե կոթով սառը զենք, որի ծայրին ամրացված էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
  • Լախտ – մտրակ
  • Ագուցել – հագցնել, ամրացնել, նստեցնել
  • Գահավորակ – կահույք, գույք, բազմոց
  • Կապարճ – նետաման, պատկանդարան, թարքաշ
  • Տապար – կացին
  • Գամվել – մեխել, սևեռել, հառել
  • Ցցունք – փունջ (մազ), փետրափունջ
  • Աշտեն – երկարակոթ նիզակ
  • Ասպար – 1) պաշտպանական զենք, որ կռվողները կրում էին ձախ ձեռքի վրա՝ թշնամու հարվածներից կամ նետերից պաշտպանվելու համար 2) վահան
  • Լանջապան – լանջը պահպանելու զրահ
  • Վաղր – սրի մի տեսակ
  • Ականակուռ – թանկագին զարդերով զարդարած

2․ Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցրը մարդու աշխատանքն է:

Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում:
Ամենաքաղցր բառը բռիտ մեջ է ծաղկում:

Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեն խմորից գաթա չի թխվում:

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Ամռան փուշը, ձմռան նուշն է:

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:
Ալյուրը ջաղացն է անում, աղմուկը՝ ջաղացքարը:

Աշխադած հացն ա հալալ:
Աշխատած հացն է արդար:

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:
Աշխատածիցդ ավել ուտելը մեղք է։

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:
Աշխատանքի արժեքն իմացողը, մարդու արժեքն էլ կիմանա։

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:
Աշխատանքը շատ ու քիչ չի լինում։

Աշխադող տղեն հետե փիս կործ չի ընիլ:
Աշխատասեր տղան վատ գործ չի անի:

Աշխարքս կործն ա շինալ:
Աշխարհը գործն է ստեղծել:

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:
Անես-անես՝ գետում նստես, ալյուր մաղես:

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:
Անունը պարծանք է՝ մարդու վզից կախված:

Աշխարքումս էրկու պեն կա վեր մեռնում չի՝ մինը լվոթունն ա, մինը փսոթունը:
Աշխարհում երկու բան կա, որ չի մահանում, մեկը՝ լավությունն է, մյուսը՝ վատությունը։

3․ Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա – Շառլ Ազնավուր
Ֆարսի բլբուլ – Ֆիրդուսի
օդային դարպասներ – օդանավակայան
անգլիական թագի մարգարիտ – Հնդկաստան
անմահ քանաքեռցի – Խաչատուր Աբովյան
ազատության երգիչ – Միքայել Նալբանդյան
կանաչ ոսկի – թեյ
բոլդինյան աշուն – Ալեքսանդր Պուշկին
բուրգերի երկիր – Եգիպտոս
ծաղրածուն աշունը սրտում – Լեոնիդ Ենգիբարյան
ոսկե հորթի երկրպագու – փողամոլ մարդը
քարայրի բնակիչ – վայրենի մարդիկ
չարչարանաց լեռ – Գողգոթա
Պոսեյդոնի աղի պետություն – ծովեր և օվկիանոս
Զալցբուրգի ծաղիկ – Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: