Հեռավար-առցանց ուսուցում գրականությունից։ Մարտի 30 – ապրիլի 14

Ընթերցել

1․ Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Սկսեմ այն բանից, որ երեք պատմվածքներն էլ բավական հետաքրքիր էին և արդիական։ Խորխե Բուկայի պատմվածքում կար մի բան, ինչի շուրջ տարիներ շարունակ մտորում եմ։ Եթե յուրաքանչյուրը կարող է ներվել, անգամ մահից հետո, ապա ինչու՞ ենք պարտավոր ապրել սրբի նման։ «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը արթնացրեց այդ հարցի շուրջ մտորումներս, թեպետ պատասխան չտվեց։
Օսկար Ուայլդի պատմվածքը փոքր-ինչ անհասկանալի էր… Ու՞ր կգնա այդ մարդը։ Միանգամայն դրախտը նրա տեղը չէր…
Նար-Դոսի «Ագահության սկիզբը» պատմվածքը ամենից շատ սիրեցի։ Հետաքրքիր էր և ժամանակակից մտածելակերպին մոտ։ Թվում էր, թե Աստվածաշնչյան մի պատմություն էի կարդում։
Երեք պատմվածքներն էլ կապված էին մարդու մեղքերի և Աստծո հետ։ Երեքում էլ Աստված պատրաստակամություն էր հայտնում ներելու յուրաքանչյուրին։ Առաջին պատմվածքը վերջանում է սրբի մեղադրանքով, երկրորդը՝ անհստակ, իսկ երրորդը՝ մարդը չարդարացրեց Աստծո հույսերը։
Եթե «Դատաստանի տունը» և «Ագահության սկիզբը» պատմվածքները քիչ թե շատ հիշեցնում են Սուրբ Գրքի ոճը, ապա «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքի կարծես ժամանակակից մի պատմություն լինի։ Երեքում էլ ցույց է տրվում մարդու կերպարը, նրա վատ կողմերը։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

Խորխե Բուկայ – «Երկնքի դարպասների մոտ»

***

– Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:

***

– Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Օսկար Ուայլդ – «Դատաստանի տունը»

***

«Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:

Նար-Դոս – «Ագահության սկիզբը»

***

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո, ես եմ, ես…»:

***

— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե։
Ասաց և չքացավ:
Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

4․ Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։ Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Պետրոսը Հիսուսի 12 աշակերտներից մեկն էր։ Նա ծնվել է Պաղեստինում, իսկ 12-ից հենց Պետրոսի մասին են ամենից շատ տեղեկությունները։ Երբ Հիսուսը քայլում էր ջրի վրայով, այդ Պետրոսը ցանկություն հայտնեց նույնպես քայլել ջրի վրա, բայց, տեսնելով ուժգին քամին, իսկույն սկսեց սուզվել։
12 առաքյալներից բոլորի անունները ցավոք չեմ հիշում, բայց գիտեմ, թե ինչ մեծ դեր են ունեցել քրիստոնեության տարածման գործում։

5․ Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ինձնից բացի ուրիշ աստվածներ չպետք է լինեն քեզ համար
2. Քո Տեր Աստծու անունը զուր տեղը մի օգտագործիր
3. Կուռքեր չպետք է քեզ համար շինես
4. Պատվիր քո հորն ու մորը
5. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
6. Մի՛ շնացիր
7. Մի՛ սպանիր
8. Մի՛ գողացիր
9. Հարևանիդ դեմ սուտ վկայություններ մի՛ տուր
10. Հարևանիդ ունեցվածքի վրա աչք մի՛ դիր

6․ Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

Ըստ երևակայությանս՝ այն ամպերի վրա գտնվող մի վայր է, որը չունի պատեր, միայն՝ դարպասներ։ Դարպասների դիմաց մի սեղան է դրված՝ նեղ, փոքրիք, բարձր, իսկ դրա դիմաց կանգնած է հոգիներին ընդունողը, ում հսկում են երկու հրեշտակ։ Մի մեծ գիրք է դրված սեղանին՝ հաստ, հսկայական, թերթերով լեցուն։ Այդ գրքում են ամփոփված յուրաքանչյուրի կյանքի պատմությունը։ Օդը, ամպերը վարդագույն ու սպիտակ երանգներ են պարոգնակում։ Նայում ու հասկանում ես, թե ի՜նչ սուրբ, բարի միջավայր է այստեղ։ Կանգնած հրեշտակը սպասում է Ահեղ Դատաստանի օրվան, երբ բոլոր հոգիներին պետք է բաժանի երկու մասի՝ դրախտ կամ դժոխք գնացողների։

7․ Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։

Անհասկանալի բառեր չկային։

8․ Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։

Ընթերցում եմ պայմանագրերի մասին մի գիրք, որում միայն պայմանագրերի կետեր են, որոնք կնքվում են կոնկրետ նշված մասնագետների հետ։ Այն ամենևին էլ հետաքրքիր գիրք չէ, բայց կարդում եմ՝ ինքնակրթության նպատակով։
Տելեգրամի մասին շատերն են լսել։ Այնտեղ ես հետաքրքիր նյութեր եմ կարդում։ Օրինակ՝ երեկ կարդացի մի մանկական հոգեբուժարանի մասին, որտեղ երեխաների վրա անմարդկային փորձարկումեր էին անում։ Այն ժամանակ շատերն էին խոսում այդ մասին, և մի հայտնի մարդ որոշում է ստուգել՝ արդյոք ճիշտ են բամբասանքները, թե՞ ոչ։ Գնալով հոգեբուժարան և մտնելով պալատներից մեկը՝ տեսնում է, որ երեխաները բառացիորեն կախված են օդում։ Մոտենալով՝ նկատում է, որ երեխաներին հատուկ սարքերով ամրացրել են պատերին։ Պարզվում է, որ դա հերթական փորձարկումներից մեկն էր։ Այդ մարդը տեղում ոստիկանություն է կանչում։ Հոգեբուժարանը փակում են, բժիշկներին մահապատժի ենթարկում, իսկ երեխաներին ուղարկում ստուգված հիվանդանոց։ Կամ այսօր դիտեցի Լարրի դա Սիլվայի գլխատումը՝ 1979թ-ին։ Այդ թվականներին գլխատման սարքը մի աթոռ էր, որի վրա նստեցնում էին մեղադրյալին, գոտիներով կապում նրան, որպեսզի չշարժվի, աչքերին սկոտչ էին կպցնում, որ ոչինչ չտեսնի, իսկ գլխին գոտիով ամրացնում էին այն գլխարկատիպի սարքը, որը գլխատելու էր։ Թվում էր, թե այն վերևից քաշում է գլուխը, իսկ աչքերից, քթից, գլխից սկսում էր արյուն հոսել։ Հետաքրքիր էր նաև կարդալ 16-րդ դարի բժիշկ Ջորջ Հարլիի մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: