«Ապրիլմեկյան ձկնիկ»

Այսօր «Ապրիլմեկյան ձկնիկ» (pesce d’aprile) տոնն է. այսպես է Իտալիայում կոչվում «Ծիծաղի միջազգային տոնը»
🐟🐟🐟

📌Տոնի ծագումը բացատրելու համար կան մի քանի հավանական և ուշագրավ պատմություններ։ Ասում են, որ այս տոնի սկիզբը դրվել է 1564 թվականին Ֆրանսիայում, երբ թագավոր Չարլզ IX-ը որոշեց փոփոխել օրացույցը և Նոր տարին նշել ոչ թե ապրիլի 1-ին, ինչպես նախկինում էր, այլ հունվարի 1-ին:
Բոլորը հնազանդվեցին և հունվարի 1-ին նշեցին Նոր տարին, զվարճացան, նվերներ նվիրեցին միմյանց։ Երբ եկավ ապրիլի 1-ը, ժողովրդի մի մասը որոշեց զվարճանքի համար կրկին տոնել Նոր Տարին՝ կեղծ շնորհավորանքներով և նվերներով: Ասում են այստեղից և շարունակվեց ապրիլի 1-ին միմյանց զվարճացնելու ավանդույթը։

‼️Բայց ի՞նչ կապ ունեն ձկները դրա հետ: Դրա պատասխանը կա մեկ այլ պատմության մեջ։ Մի մարդ որոշում է կատակել եւ ծխեցված ձկները նետելով գետը դիմում է ձկնորսներին. «Ահա ձեզ ձուկ՝ ապրիլի մեկի համար»։
Եվ հիմա բոլորը միմյանց վրա ձուկ են կախում։
📌Սակայն, գիտնականները պնդում են, որ իրական պատճառն այն է, որ ապրիլի սկզբին լուսինը դուրս է գալիս հենց Ձկան կենդանակերպից։ 🐟🐟🐟

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: