ՀՀ-ում հայտարարված է արտակարգ իրավիճակ, այսինքն ունենք որոշակի ժամանակ տրամադրելու մեզ հաճելի ժամանցին։ Եթե ցանկանում եք սովորել կորեերեն, ծանոթանալ այն ամենին, ինչ կապված է Կորեայի հետ, ապա այս նախագիծը հենց Ձեզ համար է։
Նպատակը՝ սովորել կորեերեն, խորանալ քեյ-փոփում, դիտել նոր դոռամաներ, ծանոթանալ կորեացի դերասաններին, ուսումնասիրել կորեացիների առօրյան, ծանոթանալ նրանց մշակույթին, պատմությանը, ինչպես նաև՝ անցկացնել հետաքրքիր ժամանց։
Ժամանակահատվածը՝ շարունակական։
Ընթացքը՝ ես կպատրաստեմ և պարբերաբար իմ բլոգում կտեղադրեմ նախագծի համար նախատեսված դասընթացներ և հետաքրքիր նյութեր, ապա կհանձնարարեմ տնային աշխատանքներ, որոնց օգնությամբ դուք կամրապնդեք տվյալ դասից քաղած ինֆորմացիան։ Նախագծի մեկնարկին պես՝ այստեղ կավելացնեմ ամեն մի նոր դասընթացը։ Այժմ դասընթացը կընթանա Teams հարթակում, քանի որ միայն առցանց կարող եմ այն կազմակերպել, մինչև որ համաճարակը կանցնի։
Մասնակիցներ՝ կարող են մասնակցել 12-17 տարեկան ցանկացած սովորող։ Մասնակցելու համար գրեք anahitabgaryan@mskh.am – ին
Մարիամ Քալանթարյան
Մելինե Աբրահամյան
Միլենա Կիրակոսյան
Նելլի Գեղամյան
Նունե Գրիգորյան
Լիլիթ Սարգսյան
Դասի նյութեր՝
Դասի մասին մանրամասն կարդացեք՝ հղումով անցնելով:
Դասի մասին մանրամասն կարդացեք՝ հղումով անցնելով:
Խոսեցինք երկհնչյունների, փացիմի և տառերի մասին:
Ահռելի աշխատանք կատարեցինք այս դասին: Սովորեցինք օժանդակ բայերը, արտահայտություններ, ներկայանալ և մի շարք բառեր:
Այս դասին վերհիշեցինք բոլոր տառերը, սովորեցինք Թանգունի լեգենդը և նոր բառեր:
Leave a Reply