Հեռավար-առցանց ուսուցում։ Հասարակագիտություն։ Մարտի 30 – ապրիլի 3

I. Ի՞նչ է քաղաքականությունը։

1. Ինչի՞ հետ է կապված «քաղաքականություն» եզրույթի առաջացումը։

Այն կապված է քաղաքների առաջացման ու զարգացմսն հետ, հատկապես, երբ քաղաքներում սկսեցին ձևավորվել արհեստները, ակտիվացավ մշակութային կյանքը, առևտուրը և անհրաժեշտություն առաջացավ քաղաքաբնակների գործունությունը կարգավորել, սահմանել որոշակի կանոններ, ինչպես նաև՝ ներկայացնել մոտեցումներ, որ բոլորը պարտավոր են հետևել այդ կանոններին։

2. Ի՞նչ է նշել Պլատոնը՝ քաղաքականության մասին խոսելիս։

Պլատոնն ասել է, որ քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է, որին պետք է տիրապետի իմաստուն ղեկավարը՝ հասարակության մեջ հասնելու արդարության և ներդաշնակության։

3. Ու՞մ կողմից է գրվել քաղաքականության մասին առաջին աշխատությունը։

Գրվել է հույն փիլիսոփա Արիստոտելի կողմից։

4. Ինչի՞ հետ էր կապված Արիստոտելի «քաղաքականություն եզրույթը»

Այն կապված էր պետության, հասարակության, մարդու, քաղաքացու, համընդհանուր բարիքի, համատեղ ապրելակերպի և այլ հասարակական հիմնախնդիրների ու մոտեցումների հետ։

5. Ինչի՞ հետ է կապված «Արդարություն» հասկացությունը։

Այս հասկացությունը կապված է պետության մասին պատկերացման հետ, որովհետև իրավունքը՝ որպես արդարության չափում, քաղաքական շփման կարգավորիչ նորմն է։

6. Որո՞նք են «Քաղաքականություն» եզրույթի երեք հիմնական իմաստները։

Դրանք են.

1. Հայեցակարգ, ռազմավարություն, ծրագիր
2. Իրավակարգ
3. Մրցակցություն, պայքար

7. Ինչպե՞ս է հանդես գալիս քաղաքականությունը՝ որպես հայեցակարգ։

Քաղաքականությունը, որպես հայեցակարգ, հանդես է գալիս արդյունքների և առաջարկվող լուծումների մի ամբողջություն։

8. Սովորաբար ի՞նչ քաղաքականության սուբկեկտներ ու ինստիտուտներ են տարբերակում։

Տարբերակում են հիմնական, ոչ հիմնական, հարակից կամ օժանդակ քաղաքական սուբյեկտներ և ինստիտուտներ

9. Ինչո՞վ է դա պայմանավորված։

Դա պայմանավորված է նրանց անմիջական կամ միջնորդավորված մասնակցությամբ քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում։

10. Քաղաքականության սուբյեկտի ծավալն է ավելի մեծ, թե՞ քաղաքական ինստիտուտի։

Իհարկե՝ քաղաքականության սուբյեկտի, որն իր մեջ ընդգրկում է քաղաքական ինստիտուտը։

II. Քաղաքականություն և իշխանություն

1. Ինչի՞ հետ է կապված «իշխանություն» եզրույթը։

Այն կապված է գերակայության, հեղինակության, կառավարման, ուժի, արժեքների, մշակույթի, հարկադրանքի, պարտադրանքի, ազդեցության, բախման, ներազդեցության, փոխգործակցության, համագործակցության, երկխոսության, գործընկերության, ինչպես նաև՝ այլ հասարակական երևույթների հետ։

2. Ի՞նչ են ուսումնասիրում քաղաքագիտությունը և իշխանագիտությունը։

Դրանք ուսումնասիրում են իշխանության ու քաղաքականության փոխհարաբերությունը։

3. Ի՞նչն է առանցքային հանդիսանում այս երկու գիտությունների համար։

Առանցքային է հանդիսանում այն հանգամանքը, թե ինչպես է իշխանությունը ազդում քաղաքականության վրա և ինչպես է քաղաքականությունը ազդում իշխանության վրա։

4. Ինչե՞րն են բնորոշում իշխանական հարաբերությունը։

Այն հարաբերությունները, որոնք առկա են երկու և ավելի սուբյեկտների միջև, բնորոշում են իշխանական հարաբերությունը։

5. Որո՞նք են քաղաքականության և իշխանության նեղ և լայն ընկալումները։

Քաղաքականությունը նեղ իմաստով ներառված է իշխանության մեջ, իշխանությունը նեղ իմաստով ներառված է քաղաքականության մեջ։ Նույնը կարող ենք ասել լայն իմաստով՝ քաղաքականությունը իր մեջ ներառում է իշխանությունը, և իշխանությունը ինքն իր մեջ ներառում է քաղաքականությունը։

6. Ինչպիսի՞ մոտեցում էր ընդունված նախորդ դարաշրջանում։

Նախորդ դարաշրջանում ընդունված էր, որ չկա առանց քաղաքականության իշխանություն և հակառակը։

7. Ո՞րն է «Էթնոկրատիայի» իշխանության աղբյուրը։

Իշխանության աղբյուրը 1/2-ի քաղաքական ընտրանու իշխանությունն է։

8. Ի՞նչ է «իշխանության հենքը»։

Դա այն է, որից բխում է և որի վրա հիմնվում է իշխանությունը։

9. Ինչե՞րն են համարվում «իշխանության ռեսուրսներ»։

«Իշխանության ռեսուրսները» այն ամենն են, ինչ իշխանության սուբյեկտը օգտագործում է իշխանության օբյեկտի գործունեության և վարքագծի վրա ազդելու և նաև դրանից բխող՝ բոլոր հետևանքները։

10. Որո՞նք են համաշխարհային կառավարման ինդիկատորները։

Դրանք 6-ն են՝
1) Ձայնի լսելիություն և հաշվետվողականություն։
2) Քաղաքական կայունություն և բռնության/ահաբեկչության բացակայություն
3) Կառավարման արդյունավետություն
4) Կարգավորման որակ
5) Օրենքի գերակայություն
6) Կոռուպցիայի վերահսկում

III. Քաղաքական գործընթաց

1. Ի՞նչ է «քաղաքական գործընթացը»։

«Քաղաքական գործընթացը» իրենից ներկայացնում է հասարակության քաղաքական համակարգի գործառման և քաղաքականության սուբյեկտների գործունեության, տարածաժամանակային շարունակելիության, կոնտինիումի, ընդհատվածության, դիսկոնտինիումի և փոփոխությունները, որոնք կառուցողական, ապակառուցողական կամ չեզոք ազդեցություն ունեն քաղաքական համակարգի և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա։

2. Ի՞նչ է իր մեջ ներառում «քաղաքական գործընթացը»։

Այն իր մեջ ներառում է այն ամենը, ինչ կապված է քաղաքականության շարժունակության, լինելիության, կազմակերպման, փոփոխման, զարգացման և այն ամենը, ինչ նաև ձևավորում է քաղաքական իրավիճակներ, իրադարձություններ, դեպքեր և այս լինելիության և շարժունակության հետ միասին ցույց են տալիս, թե որքան կենսունակ է քաղաքականությունը՝ որպես այդպիսին։

3. Ի՞նչ ազդեցությունների են ենթարկվում քաղաքականության սուբյեկտները և քաղաքական համակարգերը՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելով։

Դրանք ենթարկվում են դրական, բացասական կամ
չեզոք ազդեցությունների։

4. Ի՞նչ են իրենց մեջ ներառում քաղաքական գործընթացները։

Դրանք իրենց մեջ ներառում են քաղաքական իրավիճակներ, քաղաքական իրադարձություններ, ինչպես նաև՝ դեպքեր, խնդիրներ, որոնք կապված են քաղաքականության այս կամ այն փուլում, քաղաքականության այս կամ այն տեսակի բնորոշ հատկանիշներով և ինչպես նաև՝ քաղաքականության այս կամ այն ոլորտում որոշակի խնդիրների լուծման կամ իրականացմանը։

5. Ի՞նչ են ցույց տալիս քաղաքական գործընթացները։

Ցույց են տալիս քաղաքական իրավիճակների, իրադարձությունների և դեպքերի հաջորդականությունը։

6. Ինչի՞ն են վերաբերում ընդհանուր քաղաքական գործընթացները։

Դրանք վերաբերում են ամբողջ հասարակության շահերին և պահանջմունքներին, շոշափում են հասարակական խնդիրներն ու շահերը։

7. Ինչի՞ հետ են կապված մասնավոր քաղաքական գործընթացները։

Դրանք կապված են քաղաքականության սուբյեկտների շահերի, պահանջմունքների իրականացման հետ։

8. Ո՞րն է քաղաքական գործընթացի բանաձևը։

Քաղաքական գործընթացը = քաղաքական իրավիճակներ + քաղաքական իրադարձություններ + քաղաքական դեպքեր

9. Ի՞նչ են ցույց տալիս «միտումները»։

Ցույց են տալիս քաղաքական գործընթացների, իրավիճակների, իրադարձությունների փոփոխության ուղվածությունը, ուղղությունը։

10. Ի՞նչ են հանդիսանում քաղաքական որոշումները քաղաքական գործընթացների համար։

Քաղաքական որոշումները հանդիսանում են քաղաքական գործընթացների առանցքը։

IV. Քաղաքական ընտրանի (էլիտա)

1) Ի՞նչ է նշանակում «էլիտա»։

«Էլիտա» նշանակում է «ընտրախավ, վերնախավ, ընտրյալ»։

2) Ինչպե՞ս է կոչվում այն ճյուղը, որը հետազոտում է քաղաքական ընտրանին։

Հասարակագիտության այն ճյուղը, որի հետազոտության առարկան քաղաքական ընտրանին է, կոչվում է քաղաքական ընտրանիագիտություն (էլիտոլոգիա)։

3) Ո՞վ է ընտրախավերի շրջապտույտի հայեցակարգի հիմնադիրը։

Ընտրախավերի շրջապտույտի հայեցակարգի հիմնադիրը Վիլֆրեդո Պարետոն է։

4) Ինչի՞ կարիգ ունի ընտրախավը՝ ըստ Պարետոի։

Ընտրախավը կարիգ ունի համալրման։

5) Ինչպե՞ս է առաջանում կառավարիչների խումբը։

Դեռ շատ վաղուց մարդիկ իրենց մեջ բաժանել են աշխատանքները, որոնք կատարում են հասարակության մի խումբը կամ անհատը։ Ոչ բոլորն են, որ ձգտում են կառավարման՝ կառավարիչ դառնալուն, այդպես հասարակության մեջ առանձնանում է մի խումբ, որը զբաղվում է հասարակության կառավարմամբ։

6) Ի՞նչ են հասարակության մեջ ձեռք բերում, կառավարչական աշխատանքով զբաղվող, անհատները։

Նրանք ձեռք են բերում հեղինակություն, ճանաչում, որը կարող է տանել նույնիսկ փառքի։

7) Ի՞նչ է «քաղաքական գիծը»։

«Քաղաքական գիծը» քաղաքական ընտրանու՝ նախապես սահմանագծված երկարաժամկետ գործունեությունն է։

8) Քանի՞ հիմնական հատվածների կարելի է բաժանել էլիտան։ Թվարկե՛ք։

Էլիտան կարելի է բաժանել 3 հիմնական հատվածների՝

1) Բարձրագույն քաղաքական էլիտա
2) Միջին քաղաքական էլիտա
3) Ստորին քաղաքական էլիտա ա

9) Ո՞րն է ստորին քաղաքական էլիտան։

Ստորին քաղաքական էլիտան, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով իշխանական լծակներ ունեցող, անձանց խումբն է։

10) Թվարկե՛ք քաղաքական ընտրանու կարևոր գործառույթները։

  • Կառավարչական գործառույթ
  • Ռազմավարական, մարտավարական գործառույթ
  • Համախմբան գործառույթ
  • Տեղեկատվական գործառույթ
  • Ինտեգրման գործառույթ
  • Մերձեցման գործառույթ

V. Քաղաքական մշակույթ

1. Ի՞նչ է քաղաքական մշակույթը։

Քաղաքական մշակույթը տվյալ հասարակության անդամների հավաքական համոզմունքների, գաղափարների, արժեքային ընկալումների, սովորույթների, ավանդույթների, նորմերի ամբողջությունն է։

2. Ինչպիսի՞ երևույթ է քաղաքական մշակույթը։

Այն դժվար փոփոխվող և դանդաղ փոփոխվող, հարաբերականորեն կայուն, երևույթ է։

3. Որո՞նք են քաղաքական մշակույթի հիմնատարրերը։

Դրանք են քաղաքական արժեքները, արժեքային կողմորոշումները, քաղաքական նորմերը, ավանդույթները, քաղաքական ենթամշակույթները։

4. Ինչե՞րն են ձևավորվում քաղաքական արժեքների հիման վրա։

Քաղաքական արժեքների հիման վրա ձևավորվում են անհատի քաղաքական կողմնորոշումները կամ արժեքային կողմնորոշումները։

5. Քանի՞ տեսակի են լինում արժեքային կողմնորոշումները։

Լինում են 2 տեսակի՝ գիտակցված և չգիտակցված։

6. Ինչերի՞ կվերածվեն գիտակցված արժեքային կողմնորոշումները։

Դրանք կվերածվեն հստակ համոզմունքների, դիրքորոշումների և ուղղակիորեն կպայմանավորեն և կնպատակաուղղեն անհատի քաղաքական գործունեությունը։

7. Քաղաքական մշակույթի քանի՞ տիպ կա։ Թվարկե՛ք։

Մասնագետներն առանձնացնում են քաղաքական մշակույթի երեք տիպ՝ նահապետական, հպատակային և մասնակցային։

8. Ինչպիսի՞ն է նահապետական տիպը։

Այս դեպքում անձինք ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, նրանց բոլորովին չի հուզում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի ներսում, անվերապահորեն ենթարկվում են վերևից եկող ցուցմունքմերին և նրանց քաղաքական անհատական մասնակցությունը չափազանց ցածր է։

9. Ինչե՞րն են բնորոշ քաղաքացիական մշակույթին։

Քաղաքացիական մշակույթին բնորոշ են կողմնորոշվածությունը դեպի քաղաքական ինստիտուտները և քաղաքացիների ակտիվ քաղաքացի մասնակցությունը։

10. Ինչպիսի՞ն են լինում քաղաքական մշակույթները, ըստ այն տիպաբանության, որը պայմանավորված է քաղաքական ենթամշակույթների միջև փոխհարաբերություններով։

Ըստ այդ տիպաբանության՝ քաղաքական մշակույթները լինում են համաձայնողական և բևեռացված։

VI. Քաղաքական սոցիալականացում։

1. Ինչպիսի՞ երևույթ է սոցիալականացումը։

Սոցիալականացումը շարունակական երևույթ է։

2. Ի՞նչն է կարևոր սոցիալականացման մեջ։

Սոցիալականացման մեջ կարևոր է սերնդափոխությունը։

3. Ո՞ր եզրույթն է ավելի «լայն»՝ սոցիալականացումը թե՞ քաղաքական սոցիալականացումը։

Սոցիալականացումը, քանզի այն ավելի «լայն» իմաստ ունի։

4. Ո՞ր երեք գործոնները կարելի է առանձնացնել անհատի քաղաքացի սոցիալականացման գործընթացում՝ որպես ամենակարևորներ։

Կառանձնացնենք միկրոգործոնները, մեզոգործոնները և մակրոգործոնները։

5. Ո՞ր 3 տեսակներով կարելի է տարբերակել ոչ քաղաքակիրթ երկրի անհատներին։

Կարելի է տարբերակել՝ որպես հետաքրքրված, չհետաքրքրված և մասնակցային։

6. Ինչպիսի՞ն է «չհետաքրքրված» անհատի տեսակը։

«Չհետաքրքրված» կոչում են այն անհատներին, ովքեր հետաքրքրված չեն քաղաքականությամբ, որոնց ոչինչ չի հետաքրքրում՝ կապված հասարակության զարգացման հետ։

7. Ո՞րն է «նմանակման» վիճակը։ Բնութագրե՛ք։

Նմանակման ժամանակ անհատը փորձում է նմանվել հայտնի մարդկանց։ Վերցնում է ինչ-որ հայտնի մարդու ժեստերը, խոսքերը և օգտագործում առօրյա կյանքում։

8. Որո՞նք են այն շրջանները, որ ստանում ենք կյանքի տևողությունը պայմանականորեն բաժանելուց։

Դրանք են մինչաշխատանքային, աշխատանքային և հետաշխատանքային շրջանները։

9. Ինչպիսի՞ երեք կետեր են առանձնացնում այս շրջաններում։

Առանձնացնում են մանկությունը, հասունությունը և ծերությունը։

10. Կա՞նգ է առնում սոցիալականացումը։

Ոչ, սոցիալականացումը կանգ չի առնում։

VII. Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։

1. Ի՞նչ է գիտակցությունը։

Քաղաքական գիտակցությունը գաղափարների, հայացքների, պատկերացումների, համոզմունքների, դիրքորոշումների, զգացմունքների, ավանդույթների ամբողջությունն է, որոնց վրա կառուցվում են անհատի, հասարակության և իշխանության փոխհարաբերությունները։

2. Ինչպիսի՞ երևույթ է քաղաքական գիտակցությունը։

Այն փոփոխական երևույթ է։

3. Որո՞նք են քաղաքական գիտակցությսն կրողները։

Դրա կրողներն են անհատները, սոցիալ-քաղաքական խմբերը, սոցիալական հանրույթները։

4. Քանի՞ մակարդակի է տարանջատվում քաղաքական գիտակցությունը։

Այն տարանջատում են երկու մակարդակների՝ ստորին կամ առաջին և տեսական։

5. Ո՞րն է տեսական մակարդակի բնութագրումը։

Այն գիտականորեն ավելի հիմնավորված է, հեռու է զգացմունքայնությունից և առավել համակարգված է։

6. Ի՞նչ է քաղաքական վարքը։

Այն սուբյեկտի նպատակաուղղված արարքների և գործողությունների ամբողջությունն է։

7. Ի՞նչ է քաղաքական մասնակցությունը։

Քաղաքական մասնակցությունը վերը նշված գործողությունների դրսևորման կոնկրետ ձևն է կոնկրետ իրավիճակում։

8. Որո՞նք են այն գործոնները, որոնց ենթարկվում է քաղաքական վարքը։

Քաղաքական վարքի վրա ազդող գործոններ են բնավորությունը, հմտությունը, պահանջմունքը, շահերը և արժեքները։

9. Ի՞նչ են սահմանում արժեքները։

Արժեքները սահմանում են քաղաքական այն իդեալները, որոնց իրագործմանը ձգտում են քաղաքականության մասնակիցները։

10. Որո՞նք են կանոնակարգող գործոնները։

Դրանք են քաղաքական համակարգը, իրավանորմերը, , կազմակերպվածությունը և առաջնորդները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: