Հեռավար-առցանց ուսուցում։ Հայոց պատմություն։ Մարտի 30 – ապրիլի 3

Առցանց ուսուցում

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների «Հայոց պատմություն» առարկա

Թեմաներ՝ «Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին»

1- «Հնդկահայ ազատագրական կենտրոնը»
«Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին»
2- «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին»

«Հնդկահայ ազատագրական կենտրոնը»

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Նրանք համոզում էին հնդկահայ գործիչներին, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության, հետևաբար պետք է միավորել հայ երւտասարդությանը՝ դաստիարակելով նրան հայրենասիրություն ու ազգային արժանապատվության ոգի։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Ըստ Շահամիրյանի՝ Հայաստանի ազատագրությունը պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Ըստ նրա՝ Վրաստանը օգտակար կլիներ Հայաստանի ազատագրման գործին։

Բարեփոխումներ կատարելու առաջարկներ էր անում, թանկարժեք նվերներ էր ուղարկում, ինչպես նաև՝ պատրաստակամություն հայտնեց տեղափոխվելու Վրաստան։

  • Ո՞վ է ՝ «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Գրքի հեղինակը Մովսես Բաղրամյանն է։ Հայ իրականության մեջ այդ գրքույկը հանդիսանում է առաջին հրապարախոսական տպագիր աշխատությունը։

  • «Նոր տետրակում» ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Գրքույկի հեղինակը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։ Ըստ գրքում գրվածի՝ մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին «Նոր տետրակը» ստանալուց հետո և ինչու՞։

Նա կարգադրեց հավաքել և այրել գիրքը, իսկ տպարանը՝ փակել, քանզի զգուշանում էր հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից։

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ «Որոգայթ փառաց» աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու էր, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

  • Ըստ՝ «Որոգայթ փառացի», ինչպիսի՞ պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

  • Ո՞վ էր «Հարավային» ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Այս ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ «Հարավային» ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։ Առաջարկվում էր նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև սահմանել ազատ երթևեկություն։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Կարծում եմ, որ ռուսական իշխանությունը չէր էլ պատրաստվում օգնել Հայաստանին, քանզի Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։

Ըստ իս՝ անհրաժեշտ էր հայաբնակ երկրներում, աշխարհից թաքուն, քիչ-քիչ հավաքել 18-40 տարեկան հայ տղամարդկանց և մարտարվեստ սովորեցնել։ Կհավաքվեր ուժեղ զորք, իսկ օտար երկրներից հերթով, որպեսզի կասկած չառաջացնեն, Հայաստան կվերադառնային, արդեն նախապատրաստված, տղամարդիկ՝ իրենց ընտանիքներով։ Լցված ազատագրական մոտիվներով՝ հանկարծակի ապսամբություն կլիներ, որի ընթացքում, հաղթանակի հասնելու համար, որոշակի խորամանկ քայլեր պետք է արվեր։

«Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին»

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Արևելյան Հայաստանը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչը, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Երևանի խանության կառավարիչը սարդարն էր, ով օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751թ-ին նա, հակառակ հոր կամքին, ծառայության է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա։ Այստեղ էլ ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

1801թ.-ին Արևելյան Վրաստանը բռնակցվեց Ռուսաստանին, որոնց մեջ մտնում էին նաև Լոռին, Փամբակը և Շամշադինը։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

1804թ-ի սկզբին ռուսական զորքերը գրավում են Գանձակը, որից հետո սկսվում է ռուս-պարսկական պատերազմը (1804-1813թթ.):

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է 1813թ-ի հոկտեմբերի 12-ին։ Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանին անցան Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

1826թ-ի հուլիսին Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ Միաժամանակ Երևանի խանի զինված ուժերը ներխուժում են Շիրակի ու Փամբակի գավառներ։ Սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմը (1826-1828թթ)։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

1826թ-ի սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը Շամքոր գետի ափին ջախջախում է պարսիկների 10-հազարանոց բանակը և հետ գրավում Գանձակը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Այս ճակատամարտը ավելի մեծ էր ու վճռական։ Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին և դուրս շպրտում գրավված շրջաններից։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները սրընթաց գրոհով մտնում են Երևանի բերդ ու գրավում այն։

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Այն կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ այդ պայմանագրի՝ Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Հայերը հույս ունեին, որ Ռուսաստանը կօգնի նրանց անկախանալ, բայց օտարի լծից անցան մեկ ուրիշի տիրապետության տակ։


Երևանի բերդի գրավումը։

Leave a comment

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started