Այդքան էլ չսիրեցի այս ստեղծագործությունը, քանզի բավականին թեթև պատմվածք էր, իսկ ես սիրում եմ բարդ և խորը իմաստ ունեցող գործեր։ Թեպետ տհաճություն չզգացի կարդալուց։
Առաջին անգամն էր, որ ընթերցում էի Մորավիաի աշխատանքը և հնարավոր է՝ ոչ վերջինը։
Սկզբում կարծեցի, թե բնավորությամբ Ջինետտան նման է ինձ, բայց հետո հասկացա, որ ամենևին էլ այդպես չէ։
Ստացված իրավիճակում ավելի մեղավոր էր ամուսինը, ի վերջո կինը հանուն իրեն էր երդում տվել, կարող էր մեկ տարի էլ սպասել։ Բայց եղածը եղած է և ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։
Leave a Reply