30 ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄ։ Կարծիքներ ֆիլմերի վերաբերյալ

Ֆիլմերի հղումները կգտնեք այստեղ

1) Արարատ – Ուրարտու

Առաջին իսկ վարկյաններից տարվեցի ֆիլմում բերված փաստերով։ Չափից դուրս հետաքրքիր էր լսել Ուրարտուի հզորագույն ժամանակների մասին վկայություները։ Բերված էին փաստեր, որոնց մասին պատկերացում անգամ չունեի։ Նոր աչքերով սկսեցի նայել Վանի թագավորությանը։ Եթե առաջ նեյտրալ էի վերաբերվում Բիայնիլիին, ապա հիմա մեծ հետաքրքրություն առաջացավ այդ ժամանակահատվածի հանդեպ։ Հետագայում անպայման կավելացնեմ գիտելիքներս Վանի թագավորության մասին։ Ավելի սիրեցի Արգիշտի Առաջինին և Սարդուրի Երկրորդ արքաներին։ Զարմանալի է, որ Ռուսա Երկրորդ արքան չի կարևորվում ժողովրդի կողմից։ Այս երեք թագավորները պարտավոր են պաշտելի լինել հայերի կողմից, թերևս, կարծում եմ, նրանցից միայն Արգիշտի Առաջինն է հայտնի հասարակության մեջ։
Տեսանյութի մեջ բերված քարտեզները ներքին հուզմունք առաջացրին, քանզի, թեկուզև միայն աչքերով, զգացի այն հզորությունը, որը ունեցել է Վանի թագավորությունը։ Ցավալի է, որ այդ հողային տարածքները, այդ հսկայական թագավորությունը անկում ապրեց, իսկ ներկայիս Հայաստանի տարածքը այդ տերության աննշան հատվածն է կազմում։

2) «Ассирийцы. Мастера войны»

Հետաքրքիր էր, թեև ես ասորական զորքը համապատասխանեցրի վայրենի ցեղի հարձակումների, բայց բավականին ուժեղ են եղել։ Իհարկե շատ արագ թուլացան և վերացան՝ որպես տերություն։ Առաջին անգամ լսեցի Էմալի մասին, որը իսկույն հետաքրքություն առաջացրեց, ափսոս որ տեղեկությունները այդ երկրի մասին շատ սակավ են։ Կապված ասորիների հետ՝ սիրեցի նրանց դաժանությունը։ Հետաքրքիր կլիներ ապրել նրանց հարևանությամբ։ Կցանկանայի, որ նրանք փոքր-ինչ երկար ժամանակ շարունակեին մնալ մեծ ու ուժեղ տերություններ, թեպետ փոքրուց չեմ սիրել նրանց, քանզի հայերի թշնամիներն էին։

3) «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»

Երևանի անունը պարզապես պետք է հայտնի լինի ամբողջ աշխարհում։ Ցավոք պետք է նշեմ, որ հազվադեպ են հայտնվում այն օտարերկրացիները, որոնք գիտեն Հայաստանի մասին։ Շատերն են ապշում, երբ նրանց ասում են, որ Երևանը Հռոմից 29 տարով հին է։ Հետաքրքիր փաստեր են ներկայացված տեսանյութում։ Հաճույքով էի դիտում, թեպետ բարկացա, երբ իմացա ազերների հորինված պատմության մասին։ Ինֆորմացիան ներկայացված էր պարզ, դյուրին և հետաքրքիր ֆորմատով։ Շատ լավ կլինի, եթե այս տեսանյութը թարգմանվի տարբեր լեզուներով ու հայտնի դառնա այլազգիներին։

4) «Александр Македонский»

Ալեքսանդր Մակեդոնացին միշտ էլ կմնա իմ սիրելի կառավարիչներից մեկը։ Մինչ ուսումնասիրելը նրա կյանքը, ես ավելի նախընտրում էի Նապոլեոնին, բայց, ծանոթանալով երկուսի կյանքին, սիրեցի Մակեդոնացուն։ Նապոլեոնի կյանքը, ի համեմատ Ալեքսանդրի, ձանձրալի էր կարդալ։ Մակեդոնացին հավերժ կմնա այն կերպարը, որին կձգտի հասնել յուրաքանչյուր ղեկավար։
Շատ քիչ տեղեկություններ կային տեսնյութում, որոնց մասին չգիտեի։ Թեպետ, միևնույն է, կրկնել իմացածս Ալեքսանդր Մակեդոնացու մասին երբեք էլ ձանձրալի չի լինի։

29/30) «Կյանք ու կռիվ» 1|2

Այս ֆիլմերը դիտել եմ մի քանի տարի առաջ, բայց տպավորություններս մինչ այսօր մնացել են։ Առաջին մասի նմանը պարզապես չկա։ Շատ սիրեցի Տիգրանին, ով իմ կյանքում նշանակալի դեր ունեցավ։ Եթե, մինչ այդ ֆիլմը դիտելը, հաստատուն կերպով որոշել էի, որ թուրքը թշնամիս է, ուրեմն երբեք չեմ սովորի թուրքերենը և չեմ կարդա դրանց ու այդ երկրի վերաբերյալ ինֆորմացիաները, ապա «Կյանք ու կռիվը» կոտրեց կարծրատիպս։ Այդ ֆիլմից հետո հստակորեն որոշել եմ սովորել թշնամուս լեզուն ու, կարծում եմ, որ յուրաքանչյուր զինվոր պարտավոր է իմանալ հակառակորդի լեզուն, կենսակերպը, վարվելաձևը։ Չէ՞ որ թշնամուդ հաղթելու համար պետք է նրան լավ ճանաչես։ Կարճ ասած՝ «Կյանք ու կռիվը» իր նշանակալից դերն է ունեցել իմ կյանքում, և յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս։ Զգուշացնեմ, որ ձեզ սպասվում է տարբեր զգացմունքների ցայտ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: