Էկոլոգիական ֆիլմեր։ Կարծիքներս

1) Սևանի էկոլոգիա — Շատ հետաքրքիր էր դիտել այս փաստագրական ֆիլմը։ Հաղորդավարը բավական հաճելի էր, իսկ ինֆորմացիան՝ հետաքրքիր։ Նոր տեղեկություններ սովորեցի Սևանա լճի մասին։ Տեսանյութի մեջ բերված կադրերը իսկույն ցանկություն առաջացրին գնալ ու մաքրել այդքան հոգեհարազատ Սևանա լիճը։ Իսկ այն մարդկանց, որոնց պատճառով սկսեցին իջնել «Կապույտաչյա Մարգարիտի» ջրերը, անհրաժեշտ է վերակենդանացնել և գլխատել։ Մեր կառավարությունը պետք է միջոցառումներ կազմակերպի սուզումներ կատարելու ու Սևանը հետազոտելու համար։ Հույս ունեմ, որ մարդիկ շուտ ուշքի կգան և կդադարեն վնաս հասցնել երկրիս լճին։

2) «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար» — Ցավ էի զգում՝ նայելով այս տեսանյութը։ Որքա՞ն հիմար և անտարբեր պետք է լինել, որպեսզի բնությանը անուղղելի հետևանքներ հասցնել։ Փոքր երկիր ունենք, որի բնությունը շնորհել է մեզ աննման բարիքներ, բայց ինչու՞ չի գնահատվում այդ ամենը։ Ինչու՞ են այսքան էգոիստորեն վերաբերվում ազգային տարածքներին։ Այնպիսի մեծ հույսեր եմ փայփայում, որ մարդիկ շուտ խելքի կգան, իսկ այս նոր կառավարությունը խնամքով կմոտենա կանաչապատ տարածքներին ու երկրի ջրերին՝ փրկելով նրանց, նախկինում հասցված, վնասներից։ Ափսոս են այն մարդկային կյանքները, որոնք վտանգվում են իրենց բնակավակրերում առաջացրած խնդիրներից։ Հերթով գլխատել է պետք բոլոր նրանց, ովքեր, այս աստիճանի հասնող, վնասներ են հասցնում բնության։ Հույս ունեմ, որ ապագայում ամենինչ կկարգավորվի։

3) Ամուլսար. Պետության բնանտարբերությունը — Ցավալի էր տեսնել և հասկանալ այն ամենը, ինչ ցույց տրվեց տեսանյութում։ Գյուղի բնակիչներից շատերը, առանց հասկանալու, վաճառեցին իրենց առողջությունը։ Միթե՞ բարդ է հասկանալ, որ այդ ոսկին ու արծաթը վերջանալու են, բայց բնությունը կարող է անգամ չվերականգնվել։ Միթե՞ այդ փոքր ոսկու կտորը (ի համեմատ սարի) ավելին է քան վեհ լեռները։ Ինձ միայն մնում է հուսալ, որ այս ամենը վատ չի վերջանա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: