Design a site like this with WordPress.com
Get started

Հեռավար-առցանց ուսուցում «Աշխարհագրություն» առարկայից։ Մարտի 16-20

1․ Աշխատանքի ընթացքում ուսումնասիրել և սովորել աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը։

2․ Երկրները դասակարգել ըստ կորոնավիրուսի տարածման աստիճանի, հաշվի առնելով դրանով վարակված մարդկանց քանակը։ Որոշել Հայաստանի տեղը այդ սանդղակում։ Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Մարտի 19 – 22:51

Ընդհանուր վարաքվածների թիվը – 239773
Ընդհանուր մահացածների թիվը – 9953
Ընդհանուր բուժվածների թիվը – 86675

Կոռոնավիրուսը տարածված է աշխարհի 177 երկրներում, որոնցից առաջատար 60 կտեսնեք ներքևում։

Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում

1. Չինաստան – 80928
2. Իտալիա – 41035
3. Իրան – 18407
4. Իսպանիա – 17395
5. Գերմանիա – 14602
6. ԱՄՆ – 11355
7. Ֆրանսիա – 10995
8. Հվ. Կորեա – 8565
9. Շվեյցարիա – 3944
10. Մեծ Բրիտանիա – 3269
11. Նիդերլանդներ – 2460
12. Ավստրիա – 2013
13. Բելգիա – 1795
14. Նորվեգիա – 1758
15. Շվեդիա – 1439
16. Դանիա – 1151
17. Ճապոնիա – 923
18. Մալայզիա – 900
19. Կանադա – 800
20. Պորտուգալիա – 785
21. Ադամանդե արքայադուստր – 712
22. Ավստրալիա – 709
23. Չեխիա – 694
24. Իսրայել – 573
25. Իռլանդիա – 557
26. Բրազիլիա – 534
27. Հունաստան – 464
28. Պակիստան – 453
29. Քաթար – 452
30. Ֆինլանդիա – 400
31. Սինգապուր – 345
32. Չիլի – 342
33. Լյուքսեմբուրգ – 335
34. Իսլանդիա – 330
35. Լեհաստան – 325
36. Սլովենիա – 319
37. Ինդոնեզիա – 308
38. Բահրեյն – 277
39. Ռումինիա – 277
40. Սաուդյան Արաբիա – 274
41. Թայլանդ – 272
42. Էստոնիա – 267
43. Եգիպտոս – 256
44. Պերու – 234
45. Ֆիլիպիններ – 217
46. Հոնկոնգ – 208
47. Էկվադոր – 199
48. Ռուսաստան – 199
49. Հնդկաստան – 194
50. Թուրքիա – 192
51. Իրաք – 177
52. Լիբանան – 157
53. Հվ. Աֆրիկա – 150
54. Քուվեյթ – 148
55. Սան Մարինո – 140
56. ԱՄԷ – 140
57. Սլովակիա – 124
58. Հայաստան – 122
59. Մեքսիկա – 118
60. Պանամա – 109

img-debd4457a0db03961c63353662e4e91b-v-1770742431.jpg

3․ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ապրանքաշրջանառության դադարի հետևանքով։ Որոշեք ո՞ր ապրանքատեսակն է ավելի պահանջված, և ինչի՞ կհանգեցնի դրա վերջնական սպառումը։ Պատրաստել տեսադաս։

Ապրանքափոխանակությունը իրականացվում է տարբեր ուղիներով՝ օդային, ծովային, ցամաքային։
Հայաստանում ամենապահանջված ապրանքներից են ալյուրը, շաքարավազը, հատիկավորները, մակարոնեղենը, յուղը, ձեթը, միսը, ձուն և այլն, իսկ միջազգային առումով ավելի կարևորներն ու պահանջվածները սնունդն ու դեղորայքն են, հետո՝ կենցաղային ապրանքները՝ հագուստ, կոշիկ և ուրիշներ:

Ապրանքաշրջանառության դադարը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, որոնցից կսերեն անուղելի հետևանքներ, օրինակ՝ ապրանքների բացակայությունը շուկայում, որը կարող է հանգեցնել մի շարք սարսափելի երևույթների՝ վատագույն դեպքում սովի։
Արդի աշխարհում, միջազգային կապերով փոխանակվող, ապրանքները երկրներում կազմում են մեծամասնություն, և եթե այդ փոխանակումները կանգ առնեն, աշխարհը կվերածվի խառնաշփոթի։
Մարդկանց մոտ եղած պաշարները՝ սնունդ, դեղորայք, կենցաղային իրեր, ֆինանսներ և այլ պարենամթերքներ, աստիճանաբար կսպառվեն։ Բոլոր ոլորտներում անկում կսկսվի՝ սով, աղքատություն, կավելանա հանցագործությունների թիվը՝ կախված աղքատության արագ աճի հետ, կմեծանա հիվանդությունների թիվը, մահացությունները, չնայած վտանգներին, կլինի նաև արտագաղթ՝ օրինական թե անօրինական ճանապարհով։

4․ Ի՞նչ բացասական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը զբոսաշրջության զարգացման գործում։ Նյութը ներկայացնել slide show-ի միջոցով։

Զբոսաշրջությունը հսկայական անկում կապրի։ Քանզի ապրանքների գները շուկայում կբարձրանան, մարդիկ գումար չեն ունենա ճամփորդությունների համար, որովհետև, եթե ոչ ամբողջ աշխատավարձը, ապա հիմնական մասը կօգտագործեն սնունդի և այլ ապրանքներ ձեռք բերելուն։
Հյուրանոցները, հյուրատները կքանդվեն, որովհետև դրանցից օգտվողներ չեն լինի, իսկ նախկին աշխատավորները կդառնան գործազուրկ։
Երկրները կկորցնեն իրենց բյուջեյի գլխավոր աղբյուրը, հետևաբար նաև կաղքատանան։

5․ Առանձնացնել և ուրվագծային քարտեզի վրա նշել զբոսաշրջիկներով առաջատար պետությունները, և որոշել դրանցում կորոնավիրուսի արտահայտվածության աստիճանը։

Առաջատար 10-նյակ

  1. Ֆրանսիա
  2. Իսպանիա
  3. ԱՄՆ
  4. Չինաստան
  5. Իտալիա
  6. Մեքսիկա
  7. Մեծ Բրիտանիա
  8. Թուրքիա
  9. Գերմանիա
  10. Թայլանդ
Զբոսաշրջիկների քանակով՝ առաջատար երկրները – 2017թ
Քարտեզում պատկերված են այդ երկրները, իսկ ներքևի հատվածում 20.03.2020թ ժամը 15:20 կոռոնավիրուսով հիվանդ մարդկանց քանակն է տվյալ երկրում։

6․ Արդյոք տարբերություններ կան զարգացող, և զարգացած երկրներում, միևնույն համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման հարցում։

Այո, միանշանակ տարբերությունը առկա է։ Զարգացած երկրներում շատ ավելի արագ են զարգանում համաճարակները, քանի որ այդ երկրներում շատ են ելքի ու մուտքի հոսքերը, տարբեր երկրների հետ ունեցած բազմաբնույթ կապերը և այլն: Բայց դրական է այն հանգամանքը, որ զարգացած երկրները ունեն բավարար միջոցներ և հնարավորություններ՝ արագ կանխելու համաճարակը:
Իսկ զարգացող երկրներում նշանակալիորեն քիչ են լինում «ներմուծված» համաճարակներ, քանզի արտաքին երկրներից ներհոսքը շատ ավելի քիչ է, քան զարգացած երկրներում: Այդպիսի երկրներում, որպես կանոն, համաճարակներ կամ ներքին բռնկումներ սովորաբար քիչ են լինում, բայց տևում են ավելի երկար, քանի որ նման երկրները չեն ունենում բավարար միջոցներ՝ համաճարակը արագ ճնշելու համար: Այդ երկրներին օգնության են հասնում զարգացած երկրները, ինչը ժամանակատար և ծախսատար է լինում, դրա պատճառով էլ երկար ընթացք է ունենում:

7․ Լինելով անցումային զարգացման մակարդակ ունեցող երկրի քաղաքացի, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք ինքներդ։

Պարզապես կանխարգելիչ միջոցներ հարկավոր էր ի սկզբանե գործածել՝ ոչ մեծ սահմանափակմամբ, իսկ արտակարգ իրավիճակ հայտարարել 5 հիվանդ հայտնաբերելուց անմիջապես հետո։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: