Design a site like this with WordPress.com
Get started

Ժորժ Բիզե

Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի ստեղծագործությունն օպերային ռեալիզմի գագաթնակետն է ֆրանսիական երաժշտության մեջ: Ժորժ Բիզեն ծնվել է 1838թ.-ի հոկտեմբերի 25-ին: 10 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտել է 1857թ., աշակերտել է ժամանակի հայտնի երաժիշտներին: 1857թ. «Կլովիս և Կլոտիլդա» կանտատի համար արժանացել է հռոմեական Մեծ մրցանակի և 3 տարի ապրել Իտալիայում: 1860թ.-ից Բիզեն ապրել է Փարիզում: Առավել նշանավոր են երաժշտական թատրոնի համար գրած նրա երկերը:

Բիզեն գրել է մոտ 20 օպերա (մի քանիսն անավարտ են)՝ «Դոն Պրոկոպիո», «Իվան Ահեղ» և այլն, 3 օպերետ: «Դոկտոր Միրաքլ» օպերետը 1857թ. կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի կազմակերպած մրցույթում արժանացել է մրցանակի: Առաջին իսկ օպերաներում («Մարգարիտ որոնողները», «Պերտի գեղեցկուհին») կոմպոզիտորը զարգացրել է ֆրանսիական քնարական օպերայի ավանդույթները, հասել կյանքի ճշմարտացի վերարտադրմանը:

Ռեալիստական միտումներն ավելի ցայտուն են արտահայտվել նրա՝ մեկ գործողությամբ «Ջամիլե» օպերայում և Ալֆոնս Դոդեի «Առլեզիանուհին» դրամայի համար գրած երաժշտության մեջ: Բիզեն գրել է նաև սիմֆոնիա (Դո-մաժոր, «Հռոմ»), «Վասկո դա Գամա» սիմֆոնիա-կանտատը, «Փոքր նվագախմբային սյուիտը», «Հայրենիք» դրամատիկական նախերգանքը, դաշնամուրային պիեսներ, կանտատներ, երգեր:

Դեռևս 1880թ. Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմենը» կդառնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան: «Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924թ. Լենինականի օպերա-օպերետային, 1934թ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոններում:

Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) XIX դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է: Նրա երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: «Կարմենն» առաջին անգամ բեմադրվել է 1875թ. Փարիզի «Օպերա Կոմիկ», 1870-ական թվականների վերջին՝ աշխարհի բոլոր լավագույն օպերային թատրոններում:

Ժորժ Բիզե

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: