Հեռավար-առցանց ուսուցում։ Հասարակագիտություն։ Մարտի 16-20

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների «Հասարակագիտություն» առարկայի մարտի 16
-20-ի հանձնարարություններ

Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։

Նա փորձում էր ներկայացնել այն կապը, որը տիրում է ժողովրդի, պետության, նրա քաղաքականության և բնական միջավայրի միջև։ Բոդենը կլիմայի ազդեցությամբ էր հիմնավորում հյուսիսի ժողովուրդների ֆիզիկական առավելությունը հարավի ժողովուրդների և լեռնեցիների առավելությունը հարթավայրերի բնակիչների նկատմամբ։

  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։

Ըստ նրա՝ Հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը, որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը։

  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։

Այս աշխատության մեջ Մոնտեսքիոն քննարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։

  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։

Նա հանգեց այն եզրակացության, որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է։ Ըստ Ռատցելի՝ տարածությունը քաղաքական ուժ է։

  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։

Նա գրել է «Ներածություն Շվեդիայի աշխարհագրության մեջ» և «Պետությունը, որպես կյանքի ձև/կենսաձև» աշխատությունները՝ կապված աշխարհաքաղաքականության հետ։ Չելենը զարգացրեց իր ուսուցչի տեսակետը, հավելելով, որ ինչպես բնատարածքը պետության անբաժանելի մասն է, այլև՝ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը, ազգաբնակչությունը, տնտեսությունը, կառավարման ձևը և այլ տարրեր։ Նա զարգացնում էր այն միտքը, որ փոքր երկրները պարտավոր են ենթակա լինել մեծ տերություններին։

  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։

Այդ տեսության հեղինակն է Ալֆրեդ Մեխենը, ով պետության գլխ. առավելությունը համարում էր ծովային դիրքը։ Նա ցանկանում էր ասել, որ համաշխարհային տերություն կարող է դառնալ այն պետությունը, որն ունի հարմարավետ ծովային/օվկիանոսային դիրք։

  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝ Պոլ Վիդալ Բլաշը։

Նա չէր մերժում Ռատցելի տեսությանը, միայն ավելացնում էր, որ մարֆը նույնպես վճռական գործոն է, որը գործում է ոչ թե այդ միջավայրից կտրված, այլ նրա հետ «բնական միասնական համալիրի կազմում»։

  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։

Պոսիբիլիզմի համաձայն՝ պետության զարգացումն ունի երկու բաղադրիչ՝ տարածական և ժամանակային։ Եթե տարածականը պայմանավորված է բնական պայնաններով, ապա ժամանակայինը՝ մարդկանցով, բնակչությամբ։

  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։

Դրա հեղինակն է Հելֆորդ Մաքինդերը, ընդհանուր գծերով ցանկանում էր ասել, որ համաշխարհային պատմությունը օվկիանոսային և մայրցամաքային տերեւթյունների հակամարտություն է, որտեղ ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ մեկ կամ մյուս ուժային կենտրոնի։

  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։

Այդ գաղափարի հեղինակն է Զիգմունդ Բժեզինսկին։ «Հինգ ծովերով եզրավորված ցամաքը» մերձավորարևելյան այն տարածաշրջանն է, որ շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից ծովերով և Պարսից ծոցով։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատումությունը, եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։

Ըստ իս՝ Հայաստանը կլիներ հզոր մի տերություն, քանզի շրջապատված էր լինելու ջրով։ Հակառակ իրական դիրքի՝ շրջապատված չէր լինի թշնամիներով, որոնք ցանկանում են գրավել երկիրը, չէր լինի, մշտապես հանդիսացող, մարտադաշտ այլ երկրների պատերազմներում։ Այս ամենին կհետևեր շատ ավելի պայծառ ճակատագիր՝ զարգացած նավատորմով և զրահանավերով, որոնց չէին կարողանա դիմագրավել հարձակվող թշնամինները։ Բացի այդ՝ զորքը այնքան զարգացած կլիներ, որ դուրս կգար օվկիանոսային սահմանից և կգրավեր անգամ Հարտալենդի տարածքը։

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի հանձնարարություններ

Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության գործոնները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության գործոնները> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ի՞նչ է տնտեսական ռեսուրսը։

Տնտեսական ռեսուրսը նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն է, որն օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։ Դրա հիմնական տեսակներն են աշխատանքը, կապիտալը, հողը և ձեռնարկատիրությունը։

  • Ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ տնտեսական առաջնային ռեսուրսներ գիտեք։ Թվարկե՛ք

Առաջնային ռեսուրսներ են ջուրը, նավթը, գազը և այլն։

  • Որտե՞ղ է կենտրոնացած նավթի և գազի համաշխարհային ռեսուրսների մեծ մասը։ Թվարկե՛ք դրանցով հարուստ երկները։

Նավթի ռեսուրսները կենտրոնացված են Մերձավոր և Միջին Արևելքում, Վենեսուելայում, Կանադայում, Քուվեյթում, Մեքսիկայում, Իրաքում, Իրանում, Ռուսաստանում, Պարսից ծոցի ավազանում, Արաբական թերակղզում, ինչպես նաև՝ Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում։
Բնական գազի պաշարներով հարուստ են Ալժիրը, Նիգերիան, Վենեսուելան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքմենստանը, Քաթարը, ՌԴ-ն և Իրանը։

  • Ինչու՞ են հզորագույն երկրները ցանկանում իրենց ազդեցության տակ պահել նավթով և գազով հարուստ տարածքները։ Ի՞նչ առավելություններ է տալիս դա նրանց։

Դա նրանց տալիս է առավելություն այլ երկրների նկատմամբ։ Այդ ռեսուրսների շնորհիվ այլ երկրներ, որոնք ունեն նավթի և գազի պահանջարկ, կախվածություն ձեռք կբերեն այն երկրներից, որոնք ունեն դրանց պաշարները։ Իսկ այդ կախվածությունը, հետագայում, երկրները, որոնք հարուստ են նավթով և գազով, կօգտագործեն իրենց օգտին։ Եվ սա միայն չնչին հատվածն է այն առավելությունների, որոնք ունեն վերը նշված ռեսուրսներով հարուստ երկրները։

  • Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում ջրային պաշարներին տիրանալու ձգտումները, թվարկե՛ք մի քանի խնդիրներ։

Ջրային պաշարներին տիրանալու ձգտումները Մերձավոր Արևելքը հաճախ պայթունավտանգ են դարձնում։ Առաջանում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տերությունների միջև հարաբերությունների սրումը։ Ենթադրվում է նաև, որ ապագայում, ջրի պատճառով, կմեծանա միջազգային ընդհանուր լարվածությունը։

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Պանամայի ջրանցքը։

Այն ունի ռազմաքաղաքական և տնտեսական մեծ նշանակություն։ Պանամայի ջրանցքը հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև։

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Սուեզի ջրանցքը։

Այս ջրանցքի շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը։

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Մալակկայի նեղուցը։

Այն Հնդկական և Խաղաղ օվկիանոսները միացնող գլխավոր ճանապարհն է, որով էլ իրականանում է, աշխարհի ամենից շատ բնակեցված, երկրների միջև կապը՝ Հնդկաստան (2-րդ տեղ), Ինդոնեզիա (4-րդ տեղ) և Չինաստան (1-ին տեղ)։

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունեն՝ Ջիբրալթարի նեղուցը, Բոսֆորը և Դարդանելը։

Ջիբրալթարը կարևոր նշանակություն ունեցող ծովային տրանսպորտ է, որը միացնում է Միջերկրական և Սև ծովի ավազանների երկրները։ Բոսֆորը և Դարդանելին Սև ծովի ավազանի երկրները, Հվ. Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջով՝ համաշխարհային ծովային ուղիներին։

  • Համաշխարհային հաղորդակցության ուղիների տեսակետից, ինչպիսի՞ նշանակություն ունի Հարավային Կովկասը։

Հվ. Կովկասում է գտնվում Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Հնում այս տարածքով է անցել նաև Մետաքսի ճանապարհը։ Արմ-Արլ և Հս-Հվ կապերը ձեռք են բերում միջազգային նոր նշանակություն, իսկ շատ տերություններ շահագրգռված են կապեր հաստատել հարավկովկասյան երկրների հետ։ Հենց այս խաչմերուկն է Եվրոպան միացնում Ասիային։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ որդեգրած հաղորդակցության ուղիների շրջափակումը, մոտակա տարիներին ինչպիսի՞ նշանակություն կունենա ՀՀ-ի համար և ի՞նչ ճանապարհներով կարելի է հաղթահարել շրջափակումը։

Թվում է թե մեծ վտանգ է մեր երկրի համար (չնայած այդպես էլ կա), բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ երկու պետությունները հաջողության չեն հասնի։ Համենայն դեպս այն կարծիքին չեմ, որ ամեն բան կարելի է լուծել բանակցություններ վարելով։ Առայժմ կոնկրետ պատասխան դժվարանում եմ տալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: