Հեռավար-առցանց ուսուցում։ Էկոլոգիա

Ռուսերեն տեսանյութ — Կենսոլորտ։ Ի՞նչ է մահը

Ի՞նչ է մահը։ Իրականում դժվարանում եմ կոնկրետ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, բայց, հակառակ տեսանյությում ասվածի, չեմ կարծում, թե մահը ստեղծվել է բնության կողմից։ Շատ ավելի հավանական կլիներ ասել, որ մահը տնօրինում է հենց մեր օրգանիզմը։ Սակայն ես շարունակում եմ մնալ կրոնական վարկածին, որ մահը արգելված պտուղի հետևանքներից մեկն է։

Ես կարծում եմ, որ մահը անհրաժեշտ երևույթ է Երկիր մոլորակի համար, քանզի մեզ հայտնի է, թե Երկիրը ունի մարդկանց քանակի հատուկ սահման, որից այն կողմ անկարող է պահել մեզ։

Կշտապեմ ժխտել այն վարկածը, ըստ որի մահվան և ծնելիության միջոցով փորձում է ստեղծվել ավելի զարգացած տեսակ։ Ես համարում եմ, որ տեսանյութում բերված կարծիքներն ու վարկածները բավականաչափ թերի են՝ իրականություն համարվելու համար։

Անցնեմ կորոնավիրուսին։ Երբ լսեցի հանկարծակի տարածում սկսած անհայտ հիվանդության մասին, առաջին մտածածս եղավ այն, որ սա մարդկության քանակի կրճատման հատուկ միջոց է։

Մարդկանց թիվը գրեթե 8 մլրդ-ի է հասնում, և որևէ մեկը կամ ոմանք որոշել են օգնել մեր մոլորակին ծանրությունը հաղթահարել։ Մեզ անգամ ճշգրիտ տվյալ չեն տալիս, թե որտեղից ու ինչից սկսվեց և առաջացավ կորոնավիրուսը։

Իհարկե մեծ ցավ է մարդկային մահը, բայց նաև օգուտ է մեր մոլորակին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: