Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը
Մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում են բնակվում կենդանի օրգանիզմները։ Բնակության համար պիտանի միջավայրեր են ջուրը, օդը, ցամաքը, հողը, ինչպես նաև՝ այլ կենդանի օրգանիզմները։
Ջրային միջավայր — Այստեղ են բնակվում մի շարք կենդանիներ, ջրիմուռներ և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորություններում, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում՝ ձկներ, կետեր, խեցգետիններ և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր — Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը, հետաքրքիր դեր է կատարում քամին։ Այստեղ են բնակվում գրեթե բոլոր բարձրակարգ բույսերը, իսկ կենդանիներից՝ միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։
Հողային միջավայր — Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտտում են և առաջացնում հումուս։
Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:
Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ, այն հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Այստեղ են ապրում նաև կենդանիներ՝ անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր — Այն օրգանիզմն է, որը բնակության վայր է հանդիսանում մակաբույծ բույսերի կամ կենդանիների համար՝ գայլուկ, մակաբույծ հիվանդածին մանրէներ ու նախակենդանիներ, սնկեր, որդեր:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:
Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:
Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ՝ որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում, շնաձկներն բնակվում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ: 20-րդ դարում էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին։
Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:Մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում են բնակվում կենդանի օրգանիզմները։ Բնակության համար պիտանի միջավայրեր են ջուրը, օդը, ցամաքը, հողը, ինչպես նաև՝ այլ կենդանի օրգանիզմները։
Ջրային միջավայր — Այստեղ են բնակվում մի շարք կենդանիներ, ջրիմուռներ և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորություններում, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում՝ ձկներ, կետեր, խեցգետիններ և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր — Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը, հետաքրքիր դեր է կատարում քամին։ Այստեղ են բնակվում գրեթե բոլոր բարձրակարգ բույսերը, իսկ կենդանիներից՝ միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։
Հողային միջավայր — Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտտում են և առաջացնում հումուս։
Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:
Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ, այն հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Այստեղ են ապրում նաև կենդանիներ՝ անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր — Այն օրգանիզմն է, որը բնակության վայր է հանդիսանում մակաբույծ բույսերի կամ կենդանիների համար՝ գայլուկ, մակաբույծ հիվանդածին մանրէներ ու նախակենդանիներ, սնկեր, որդեր:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:
Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:
Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ՝ որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում, շնաձկներն բնակվում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ: 20-րդ դարում էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին։
Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Էկոլոգիական գործոններ
Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոնները բաժանվում են են 3 խմբի՝ ոչ կենսածին, կենսածին, մարդածին:
Ոչ կենսածին
Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները, տվյալ տարացքի ռելիեֆը, քամիները և այլն:
Կենսածին
Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի ու անուղղակի:
Մարդածին
Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գործունեության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:
Leave a Reply