Առցանց ուսուցում։ Քոլեջի առաջին կուրսի Հայոց պատմություն, մարտի 16-20

Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

Պայմանագրի նպատակն էր դյուրացնել Հնդկաստան մուտք գործելը, ինչպես նաև՝ խուսափելը հայ վաճառականության մրցակցությունից։

  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։

Հ. Էմինը ծնվել է 1726թ.-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Քանզի նա ոգևորված էր Արցախի և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի մասին ստացած տեղեկություններից, ենթադրում եմ, որ նմանատիպ մի պայքար էլ նա էր պատկերացնում։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751թ-ին նա, հակառակ հոր կամքին, ծառայության է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա։ Այստեղ էլ ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ։

  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

1759թ.-ին Էմինը գալիս է Հայաստան, որտեղ էլ մոտիկից ծանոթանում է երկրում տիրող իրավիճակին։ Նրա ծրագրերում ավելանում է օժանդակություն խնդրելը հարևան երկրներից։

  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

1724թ.-ին շահը ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, ինչպես նաև՝ դաշինք կնքեց Դավիթ բեկի հետ։ Բացի այդ՝ թուրքական առաջխաղացման ժամանակ շահը հրամայում է պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը։ Կարծում եմ՝ այսպիսի քաղաքականությամբ պարսից շահը հույս ուներ իր հետագա ծրագրերում օգտագործելու Սյունիքի հայկական իշխանությանը։

  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։

Նպատակահարմար էր գտնում Վրաստանի և Ռուսաստանի աջակցությունը, քանզի նրանց հետ դաշնակցությունը ավելի հավանական էր։

  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

Վանահայրը մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և օսմանահպատակ քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ։
Հովնանը պնդում էր, որ Էմինը վերադառնալուց վրաց թագավորի կողմից թեկուզև փոքրիկ զորաջոկատ ունենա, քանզի դրանով թուրքերը կհամոզվեին, որ հակաթուրքական պայքարում վրացիները հայերի կողմից են։

  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակներ հղեց Հերակլ II արքային։

1764թ.-ին Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ էին ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ նամակատարին ձերբակալում են, դա էլ դառնում է Սիմեոն Երևանցու կողմից կշտամբանքի պատճառ, քանզի այդպիսի քայլերը, Հրահատի կողմից, հայ ժողովրդի համար հանդիսանում էին վտանգավոր և անշրջահայաց։

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

1766թ.-ին Էմինը, հանգրվանելով Գետաշենում, մասնակցում է Գանձակի խանի արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին, որում հայկական զորքը հաղթանակում է։

  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

Բազում անհաջողությունները ստիպում են Հ. Էմինին հուսահատվել, ինչն էլ նրա Հնդկաստան վերադառնալու պատճառ է դառնում։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։

Կարդալով Սիմեոն Ա Երևանցու գործունեության մասին՝ անկարող եմ նրան դավաճան համարել, քանզի նման բարենորոգումներ թշնամին չէր կատարի։ Սակայն դժվարանում եմ նաև նրան հեռատես դիվանագետ կամ գործիչ համարել։

2-<<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Մովսես Սարաֆկանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>> թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ինչու՞ 1768 թ․-ին հայերի շրջանում Հայաստանի ազատագրության գործի համար մեծ ոգևորություն էր առաջացել։

1768թ.-ին սկսել էր ռուս-թուրքական պատերազմը, ինչպես նաև՝ լուրեր էին տարածվել, թե ռուսները զորք են մցնելու Այսրկովկաս։ Հայերը գտնում էին, որ այս պատերազմը մեծացնում է Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսերը։

  • 1769 թ․-ին Մովսես Սարաֆյանը, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարությանը) Հայաստանի ազատագրության գործի համար, ի՞նչ ծրագիր էր ներկայացրել։

Նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան։ Այդ զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը։ Հակաթուրքական պայքարի մեջ ծրագրվում էր ընդգրկել նաև Արցախի մելիքներին՝ նրանց տրամադրելով ռազմական հանդերձանք և զենք։

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751թ-ին նա, հակառակ հոր կամքին, ծառայության է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա։ Այստեղ էլ ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ։

  • Ըստ Մովսես Սարաֆյանի ծրագրի՝ ռուսական զորքերի օգնությամբ Հայաստանի ազատագրումից հետո, ի՞նչ պետք է տեղի ունենար։

Ըստ Սարաֆյանի՝ Հայաստանն ազատագրելուց հետո կստեղծվեր հայկական պետություն, իսկ Հայաստանի թագավոր կդառնար Արցախի մելիքներից մեկը։

  • Ինչո՞վ էին Հայաստանի ազատագրության գործի մեջ տարբերվում ռուսահայ կենտրոնները։

Դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի քաղաքականությունը և Հայաստանն ազատագրելու հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին, դա էլ հանդիսանում էր ռուսահայ կենտրոնների կարևորության և առանձնահատկության պատճառը։

  • Ո՞ւմ միջև է կնքնվել 1783թ․ Գեորգիևսկի պայմանագրը, և ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան պայմանագրի կնքումից հետո։

Տրված պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Ըստ Գեորգիևսկի պայմանագրի՝ Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում Վրաստանը և զորք տրամադրում նրան։

  • Ինչպիսի՞ նախագիծ էին կազմել Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը և ի՞նչ բանակցություններ էին տանում Ռուսաստանի պետական գործիչների հետ։

1780-ական թթ.-ներն էր, երբ նրանք բանակցություններ էին վարում Ռուսաստանի պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին։

Կազմված նախագիծը բաղկացած էր հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից և վերաբերում էր Հայաստանի ազատագրմանը։

  • Ըստ Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի նախագծի՝ ռուսական զորքերի միջոցով Հայաստանի ազատագրությունից հետո, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է տեղի ունենային Հայաստանում։

Ըստ նախագծի՝ Հայաստանում Ռուսաստանը ունենալու էր որոշակի քանակությամբ զորք ՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար, իսկ հայոց արքան ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից։ Բացի այդ առաջարկվում էր կնքել առևտրական պայմանագիր, որից հետո Հայաստանին տրամադրել Կասպից ծովի ափին գտնվող նավահանգիստ։

  • Համեմատե՛ք Հայաստանի ազատագրության գործի Մովսոս Սարաֆյանի և Հյուսիսային ծրագրերը, ի՞նչ նմանություններ և տարբերություններ կային։

Սկսեմ նմանություններից։ Երկու ծրագրերն էլ ռուսական զորքի կողմից օգնություն էին ակնկալում և ուղղված էին Հայաստանի ազատագրմանը։ Իսկ տարբերությունները քիչ չեն։ Սարաֆյանի ծրագրում Հայաստանի կողմից հպատակություն չի խոստանվում, իսկ Հյուսիսային ծրագիրը խոնհարություն էր հավաստիացնում։ Եթե, ըստ Հս. ծրագրի, հայոց թագավոր ընտրելու էր ռուսական կայսրը, ապա Սարաֆյանի ծրագրում արքա ընտրվելու էր Արցախի մելիքներից մեկը՝ նորաստեղծ հայկական պետության կողմից։ Բացի այդ՝ Հս. ծրագիրը առաջարկում էր հավիտենական դաշինք, ինչպես նաև՝ առևտրական պայմանագիր։ Հայաստանի տարածքում մշտապես ռուսական զորք էր լինելու, որպեսզի պաշտպաներ երկիրը հարձակումներից։

  • Այս երկու ծրագրերից ո՞րն եք համարում Հայաստանի ազատագրության գործի համար առավել հնարավոր։

Կարծում եմ, որ Մովսես Սարաֆյանի ծրագիրը շատ ավելի հավանական էր իրագործմանը, քանզի Հայաստանն իր կողմից ռազմական ուժ էր ուղարկելու ռուսական բանակ։ ԵՒ եթե ես լինեյի Ռուսաստանի կայսրը, դժվար թե համաձայնեի Հյուսիսային ծրագրին։ Չնայած, կլինեմ անկեղծ, ես երկու ծրագրերն էլ կմերժեի։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին Ինչպե՞ս եք գնահատում գաղութահայ գործիչների Հայաստանի ազատագրման գործի համար Ռուսաստանի հետ կապված հույսերը։ Ռուսաստանը ինչու՞ պետք է Հայաստանն ազատագրեր և արդյո՞ք դա <<ազատագրում>> կլիներ։

Ը՜մ, լավ հարց է։ Լինեմ անկեղծ՝ ես միշտ սխալ եմ համարել հայկական իշխանության կողմից օտարի հետ հույսեր կապելը, թեպետ քաջ գիտակցում եմ, որ այլ ելք պարզապես չէին կարողանում գտնել։ Ինչու՞ պետք է Ռուսաստանը ազատագրեր Հայաստանը։ Ես էլ էի այս հարցի շուրջ մտորում՝ մինչ կարդում էի դասը։ Միակ շահը, որն ուներ Ռուսաստանը, դա արշավանքի/պատերազմի ընթացքում հայերի կողմից դիմադրության չհանդիպելն էր։ ԵՒ բնականաբար Հայաստանը չէր ազատագրվելու, քանզի օտարի լծից անցնելու էր մեկ այլ երկրի հպատակության տակ։

Գեորգիևսկի պայմանագիր․ 1782 թ․։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: