«Ազգային շահ» Նյութի հղում
Պատասխանե՛լ հետևյալ հարցերին․
- Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար լեզուն։
<<Ազգ>> հասկացողության համար լեզուն ունի միավորող, համախմբիչ դեր և էթնիկ, լեզվաընտանիքային մակարդակով, և պետական, վարչատարածքային մակարդակով։
- Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար կրոնը։
Կրոնը դիտարկվում է որպես միավորիչ, համախմբող ուժ, ինչպես նաև՝ որպես քաղաքական կողմնորոշման ակտ։ Օրինակ երկրները կարող են որպես պետական կրոն ընդունել կրոնը կամ կրոնական ուղղվածությունը, որպեսզի լավ հարաբերություններ հաստատեն այլ պետության հետ։
- Ինչպե՞ս է պատմական տարբեր շրջաններում կրոնը օգտագործվել քաղաքական շահերի համար։
Օրինակ՝ 988թ.-ին Հին Ռուսիայի կողմից քրիստոնեության ընդունումը, որպես պետական կրոն, քաղաքական գործողություն էր, որպեսզի հարաբերությունները սերտացնի Բյուզանդիայի հետ։
- Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար <<Պատմական հայրենիքը>>։
<<Պատմական հայրենիքը>> ազգին կապում է անցյալի հետ՝ հանդիսանալով պատմության սկիզբ: Թեպետ, պատմական հայրենիք ասելով, ես առաջին հերթին պատկերացնում եմ պատմության այն ժամանակահատվածի տարածքը, որը եղել է ազգի գոյության հզորագույն և տարածքով մեծ շրջանը:
- Ե՞րբ և որտե՞ղ է գիտական շրջանառության մեջ մտել <<Ազգային շահ>> հասկացողությունը։
Առաջին անգամ այս հասկացությունը հայտնվել է օքսֆորդյան հանրագիրտարանում 1935 թվականին, իսկ ավելի ուշ Հենրի Մորգենթաունի «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948) գրքում։
- Ինչպե՞ս է բնութագրվում <<Ազգային շահ>> հասկացողությունը։
<<Ազգային շահ>>-ը ցույց է տալիս այն ամենը ինչը օգտակար է երկրի և պետության համար, թե՛ երկրի ներսում, թե՛ այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։
<<Ազգային շահը>> տվյալ ազգի, պետության համար համարվում է ամփոփոխ կատեգորիա և պատմա-աշխարհագրական որոշակի հանգամանքների բերմամբ ենթարկվում է փոփոխությունների։
- Ի՞նչ է տեղի ունենում երբ բախվում են տարբեր պետությունների ազգային շահերը, բերե՛ք պատմական օրինակներ։
1979թ․-ին Խմ-ի զորքերի մուտքը Աֆղանստան։
- Ազգային շահերի նշանակության առումով, ինչո՞վ են տարբերվում՝ կենսական կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, մյուս կողմից, երկարատև և ժամանակավոր շահերը։
Ըստ երևույթին` երկրորդական շահերը բխում են առաջնային շահերից, այսինքն դրանք գրեթե հավասարապես կարևոր են։ Միայն առաջնային շահերը ունեն ավելի միջազգային մակարդակ, և ավելի շատ ուշադրություն ու ներուժ է հատկացվում դրանց։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ ո՞րն է ՀՀ-ի <<ազգային շահը>>
ՀՀ-ի <<ազգային շահը>> առաջին հերթին տարածքի հիմնախընդիրն ու անվտանգությունն է, ինչպես նաև ներքին բարենորոգումները, որոնք կատարվում են ի հօգուտ հանրության
Leave a Reply