Design a site like this with WordPress.com
Get started

Ջրոլորտ

Առանց ջրի Երկրի վրա կյանքն անհնար է։ Նա կենսական բոլոր արարածների համար կարևոր դեր է կատարում՝ սկսած բակտերիաներից և բույսերից, ավարտած մարդկանցով։ Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը։ Համաշխարհային օվկիանոսը գետերի, լճերի և ստորերկրյա ջրերի հետ միասին ձևավորում է այսպես կոչված ջրոլորտը։

Ջրոլորտը (հին հուն․՝ Yδωρ – ջուր և σφαῖρα – ոլորտ) Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է։

Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել երկու հիմնական բաղադրիչի՝ Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը՝ 11022 մ (Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը)։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97 %-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2 %-ը՝ սառցե ջրերը, մնացած մասը՝ ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են։

Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական և ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը: 

Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում մարդկության համար չափազանց կարևոր այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Ըստ «Ուորլդուոտչ» հետազոտական կազմակերպության տվյալների, ամեն տարի մոլորակի ընդերքի ջրավազանը զրկվում է 160 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջրից: Այդ ծավալը չի լրացվում ջրի շրջանառության ընթացքում, որը տևում է 2 մլն տարի: 

ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածն ասում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը,  բնական պաշարների բնական օգտագործումը»: Այն դեպքում, երբ Սահմանադրության վերոհիշյալ պայմաններից ելնելով,  ջրի պահանջարկը գերազանցում է առաջարկին, ապա պետք է գործի ջրի հատկացման մրցութային կամ աճուրդային եղանակը: Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով և տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի և արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի և ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եվ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար և նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, և Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:

Երկիր մոլորակի վրա բավականաչափ ջուր կա, որը կարող է բավարարել 20 միլիարդ մարդու: 2000թ.-ից ի վեր՝ միլիարդավոր մարդիկ հնարավորություն են ստացել օգտվելու խմելու ջրից և տարրական սանիտարական պայմաններից, սակայն այդ ծառայությունները միշտ չէ, որ անվտանգ են եղել: Շատ տներ, առողջապահական կենտրոններ և դպրոցներ դեռևս չունեն ձեռքերը լվանալու օճառ և ջուր՝  դրանով վտանգի ենթարկելով մարդկանց՝ հատկապես մանկահասակ երեխաների առողջությունը՝ վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին է փորլուծությունը, թիրախ դարձնելով: Արդյունքում՝ ամեն տարի, 5 տարեկանից ցածր 361,000 երեխա մահանում է փորլուծությունից: Անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններրը և կեղտոտ ջուրը նաև խոլերայի, դիզենտերիայի, հեպատիտ Ա-ի և տիֆի առաջացման պատճառ կարող են դառնալ: 

Նպատակ ունենալով նվազեցնել անհավասարությունն աշխարհում, կայուն զարգացման նպատակները կոչ են անում դադարեցնել դրսում բնական կարիքներ հոգալը և մինչև 2030թ.-ը հասանելի դարձնել հիմնական անհրաժեշտ ծառայությունները:

Անվտանգ ջրի մատակարարման աղբյուր չունեցող 2.1 միլիարդ մարդուց 844 միլիոնը նույնիսկ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրի մատակարարման ծառայությունից: Այդ մարդկանց թվին են պատկանում այն 263 միլիոն անձիք, ովքեր, ջուրը ձեռք են բերում արտաքին աղբյուրներից՝ ճանապարհի վրա ծախսելով ավելի քան 30 րոպե, և այն 159 միլիոն մարդիկ, ովքեր դեռևս չմշակված ջուր են խմում՝ լճերից և այլ ջրային ավազաններից:

90 երկրներում տարրական սանիտարահիգիենիկ ծառայություններ տրամադրելու գործում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը նշանակում է, որ մինչև 2030թ.-ը այդ երկրները չեն հասնի նախատեսված համաշխարհային ցուցանիշին: Շատ երկրներ ջրի և սանիտարական ծառայությունների որակի վերաբերյալ անգամ տվյալներ չունեն:

2.3 միլիարդ մարդ դեռևս հնարավորություն չունի օգտվելու տարրական սանիտարական ծառայություններից: Այդ մարդկանց թվին են պատկանում 600 միլիոն անձիք, ովքեր օգտվում են միևնույն զուգարանից այլ տնային տնտեսությունների հետ մեկտեղ: Իսկ 892 միլիոն մարդ էլ իրենց բնական կարիքները հոգում են դրսում. սա հիմնականում տեղի է ունենում գյուղական վայրերում: Բնակչության աճին զուգահեռ, դրսում բնական կարիքներ հոգալու ցուցանիշն աճում է ենթասահարական Աֆրիկայում և Օվկիանիայում:

Ճիշտ հիգիենան հիվանդությունների տարածումը կանխարգելող ամենահեշտ և արդյունավետ ուղիներից է: Առաջին անգամ կայուն զարգացման նպատակները մշտադիտարկում են այն մարդկանց տոկոսը, ովքեր հնարավորություն ունեն տանն իրենց ձեռքերը լվանալ օճառով և ջրով: Նոր զեկույցի համաձայն, ձեռքերը լվանալու համար ջրի և օճառի առկայությունը մեծապես տարբերվում է ըստ 70 երկրներից հավաքագրված տվյալների՝ ենթասահարական Աֆրիկայում կազմելով բնակչության 15 տոկոսը, իսկ արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում՝ 76:

Պլաստիկը օվկիանոսում

Համաշխարհային օվկիանոսում տարեկան 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում, հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Համաշխարհային աղբի 1/3-ը կազմող պլաստիկե աղբը օվկիանոսի որոշ հատվածներում «կղզյակներ» է առաջացնում։ Այն վնասակար է նաև օվկիանոսի կենդանական աշխարհի համար։ Օվկիանոսի «բնակիչները» դրանք կուլ են տալիս սննդի հետ միասին, ինչն էլ նրանց ոչնչացման պատճառ է դառնում, իսկ օվկիանոսային ձկներից շատերը սկսել են ընտելանալ պլաստիկե սննդին։

Եթե մարդկությունը չհրաժարվի մեկանգամյա գործածման շշերից, փաթեթներից ու բաժակներից, նաև պլաստիկ միկրոմասերից բաղկացած կոսմետիկ միջոցներից, ապա մինչև 2050թ համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։ Այս մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով ծրագրի փորձագետները։

Ծրագրի հովանավորությամբ գործարկվել է ծովային աղբի դեմ պայքարի համաշխարհային աննախադեպ արշավ։ Դրան արդեն միացել են բազմաթիվ հանրահայտ մարդիկ ու հայտնի ապրանքանիշներ։ Փորձագետները համարում են, որ թափոնները ու աղբը ծովը նետելն է ամբողջ աշխարհի ափամերձ գոտու դեգրադացման պատճառը։ Համաշխարհային օվկիանոս նետվող աղբի գրեթե 80 տոկոսը պլաստիկ է, որը կայուն թունավոր նյութերի կուտակման աղբյուր է համարվում։

«Եկել է ժամանակը լուծել պլաստիկի հարցը, որը կործանում է մեր օվկիանոսը։ Այն աղտոտում է ԻՆդոնեզիայի լողափները, նստում Հյուսիսային բևեռում օվկիանոսի հատակին, սննդային շղթայով հայտնվում մեր սեղաններին։ Մենք պետք է կանգնեցնենք այս վտանգավոր միտումը»,- ասել է ծրագրի ղեկավար Էրիկ Սոլհեյմը։

ՄԱԿ-ի տվյալներով տարեկան օվկիանոս է թափվում ավելի քան ութ միլիոն տոննա պլաստիկ թափոն։ Ծովերի մաքրության համաշխարհային արշավը մեկնարկել է Բալիում, որտեղ անցնում էր Համաշխարհային օվկիանոսի հարցերով համաշխարհային գագաթնաժողովը։ Այն կոչ էր անում կառավարություններին կրճատել պլաստիկի, պլաստիկ փաթեթների օգտագործման ծավալները, փոխել արդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջները։ Առաջարկներից մեկն էր արգելել ցելոֆանային փաթեթների գործածումը ու մեծ հարկեր սահմանել պլաստիկ փաթեթավորումով ապրանքների համար։ Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց այդ միջոցառումների օվկիանոսի աղտոտումը անշրջելի կդառնա։

Adidas-ը օվկիանոսից հանված պլաստիկի թափոնները վերածում է սպորտային կոշիկների և սպորտային հագուստի

Adidas-ն ամեն տարի արտադրում է ավելի քան 400 միլիոն զույգ կոշիկ: Շատ կոշիկներ պատրաստելը շատ ռեսուրսներ է պահանջում, սակայն անընդհատ նոր նյութեր ստեղծելը շրջապատի համար լավ չէ: Այսպիսով, Adidas-ը դիմել է այլ աղբյուրի:

Փորձագետները կանխատեսում են, որ 30 տարի հետո մեր օվկիանոսներում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Եվ մեկ ուսումնասիրության արդյունքում գնահատվում է, որ ծովային կենդանիների 90 տոկոսին ինչ-որ ձևով սպառնում են պլաստիկ թափոնները: Այս մասին գրում է Business Insider-ը։

Լողափերի ու օվկիանոսների աղտոտումը վնասակար է ինչպես ծովային կյանքի, այնպես էլ մարդկանց համար:

2015թ-ին Adidas-ը սկսեց  համագործակցել «Parley for the Oceans»-ի հետ, որի  նպատակն էր ծովային աղբը սպորտային հագուստի վերածելը: Եվ նրանք մեծ առաջընթաց են արձանագրել: Այսպիսով նրանք սկսել են օվկիանոսի վերամշակված պլաստիկից սպորտային կոշիկներ պատրաստել: Adidas-ը հայտնել է, որ համագործակցությունը կանխել է 2,810 տոննա պլաստիկի հայտնվելը օվկիանոսներում:

Ահա ինչպես են պատրաստվում այդ կոշիկները:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

1. Լոլիկը 90% բաղկացած է ջրից:

 

2. Ամեն տարի, մոտ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահանում է հիվանդություններից, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:

3. Ամբողջ աշխարհում ջրի միայն 1.1%  է պիտանի խմելու համար այն տեսքով, որով նա գտնվում է բնության մեջ:

 

4. Մարդկային արյունը մոտ 6 անգամ խիտ է ջրից:

5. Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

 

6. Հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան ամբողջ աշխարհի քաղցրահամ գետերի ջրերը իրար հետ վերցված:

7. Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

 

8. Մեծահասակ մարդու մարմինը 70% բաղկացած է ջրից:

9. Մոլորակի ջրերի 3% է քաղցրահամ, 97% աղի է:

10. Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում:

 

11. Ձեր տան զուգարանը ծախսում է Ձեր տանը օգտագործած ջրի 35%:

12. 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 հազար լիտր ջուր:

 

13. 300 լ ջուր է հարկավոր մեկ թերթի մեկ էջ պատրաստելու համար:

14. 18 լիտր ջրի տարրան կշռում է 20 կգ:

15. Երկրագնդի վրա ջրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1 500 000 000 քառակուսի կիլոմետր:

16. Աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Նման եզրահանգման եկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն՝ ուսումնասիրելով ավելի քան 122 երկրի ջրային ռեսուրսները:

17. Ավելի շուտ սառչում է տաք ջուրը: Տաք ջրի՝ ավելի շուտ սառչելու տրամաբանությունը կայանում է սառչելու պրոցեսի և տաք ջրի գոլորշիացման փաստի մեջ: Ինչպես նաև՝ տաք ջուրը սառը ջրից ծանր է։

18. Ջուրը հեղուկ վիճակում ունի հինգ, իսկ սառած վիճակում՝ տասնչորս տեսակ:

19. Ջուրն օգնում է իջեցնել սրտի կաթվածի հավանականությունը:

20. Աֆրիկայում և Ասիայում մարդիկ ստիպված են լինում 6 կմ ճանապարհ անցնել, որպեսզի ջուր հայթայթեն։

21. Կալիֆորնիայի մասնավոր լողավազանն ամսական կորցնում է 3785լ ջուր՝ խտացման կամ այլ բնական պատճառներով։

22. Ձեր ոսկորների 31%-ը կազմված է ջրից։

 

23. Ամեն 10 մարդուց 1-ը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի։

 

24. Չինաստանի գրեթե 700 մլն բնակչությունն ամեն օր ախտոտված ջուր է խմում։

 

25. Էվերեստ լեռան գագաթին ջուրը եռում է մինչև մոտավորպես 71° C-ում:

 

26. Ընձուղտներն ուղտերից ավելի երկար են կարողանում առանց ջրի դիմանալ։

 

27. Ջրի շշի վրա նշված ժամկետը վերաբերում է ոչ թե ջրին, այլ շշին։

 

28. Հեռավոր տիեզերքում լողում է «ռեզերվուար», որն իր ծավալով Երկիր մոլորակի ամբողջ ջրի պաշարից 140 մլն անգամ մեծ է։

 

 

29. Մարդու ամեն ոտքին կա 250 հազար քրտնագեղձ։

 

30. Մի զույգ ջինսեր պատրաստելու համար 11 հազար լիտր ջուր է հարկավոր։

 

31. Ջրի տակ շնչառությունը պահելու մաքսիմալ ժամանակը եղել է 22 րոպե։

 

32. Ջրի՝ մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել ջրային թունավորման։

 

33. Միջին դարերում ավելի հաճախ գարեջուր և գինի էին խմում, քան թե ջուր, քանի որ ալկոհոլը ջրից ավելի անվտանգ էր։

 

34. Մարդու արտաթորանքը 75%-ով բաղկացած է ջրից։

35. Կորցնելով մարմնի ջրի 2%-ը մարդու մոտ ծարավ է առաջանում, երբ կորուստը հասնում է 6-8%-ի մարդու մոտ կիսաուշաթափության վիճակ է, 10%-ի դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է: 

Այլ նյութեր

Քաղցրահամ ջրի հիմնախնդիր

Ջրոլորտ: Ջրի հատկություններն ու նշանակությունը

Ջուրը բնության մեջ

ՊԼԱՍՏԻԿԵ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՕՎԿԻԱՆՈՍ

Պլաստիկ թափոնների լայն շերտ` Ատլանտյան օվկիանոսում

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: