Design a site like this with WordPress.com
Get started

Ազգայնականություն

Պետք է ասել, որ հասարակական գիտության կողմից առայսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ՝ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք ՙազգային՚ և ՙազգայնական՚ հասկացությունները (պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն:
Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)՝ իբրև զգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր հայրենիքում, առանց ուրիշի հայրենիքի վրա աչք ունենալու, առանց ուրիշին իր կենսակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որը հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ):

Մեզանում, ցավալիորեն, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին՝ կոմունիստական ըմբռնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն: Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությունը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ (լյումպեն) տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, այն ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:

Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը չընկալելու և այն ստվերոտ կողմերով տեսնելու արդյունք է:

Ազգայնականությունը, ինչպես վերը նշեցինք, տվյալ ազգի՝ իր բնական հայրենիքում հարատևելու և սեփական արժեքներին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիր ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից` Հայաստանն էթնիկապես միատարր է, թե ոչ, միևնույն է, մեզ համար գոյություն ունի Հայրենիքի ամբողջական վերատիրման և սեփական կենսաձևով ապրելու խնդիր:

Իսկ որ այսօր անհրաժեշտություն կա հայրենատիրական գաղափարների վերարծարծման, մեր բարոյական, մշակութային արժեքների կորստի ահազանգման, փաստ է: Հայության մի զգալի մասի մոտ (ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում) հայրենատիրության կրակն աստիճանաբար մարում է. Հայկական բարձրավանդակի վերատիրման կամ ինչպես ընդունված է ասել՝ Հայ դատի խնդիրը շատերի համար դարձել է անիրականանալի երազ և դրա արծարծումն էլ՝ ժամանակավրեպ: Այսօր հայությունը օտար արժեքների լայնաճակատ քարոզչության ազդեցությամբ, աստիճանաբար հեռանում է իր հոգևոր, մշակութային, բարոյական արժեքներից, իսկ Հայաստան թափանցած աղանդները, հազար ու մի ՙմարդասիրական՚, ՙբարեգործական՚ կազմակերպությունները ազատ, անարգել հունձք են անում: Այսքանն էլ բավարար է ասելու, որ մեզանում այսօր ազգայնականության պակաս կա:

Բայց որքան անցանկալի է ազգայնականության պակասը, նույնքան էլ` դրա չարաշահումը:

Մուշեղ Լալայան

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է, լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

«Ազգին առաջնորդող ազատություն». Էժեն Դելակուրա, 1830

Նացիոնալիզմը քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։

Ազգայնականություն – Վիքիպեդիա

Նացիոնալիզմ – ՍլայդՇոու

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: