Հայաստանը XVI-XVII դարերում

Կասպից ծովից հարավ-արևմուտք՝ Իրանի Արդեբիլ քաղաքում շեյխ Սեֆիրը հիմնեց կրոնական-ռազմական համայնք։ Այն ակ-կոյունլուներին պարտության մատնեց, գրավեց մայրաքաղաք Թավրիզը և հիմնեց Սեֆեյանների պետությունը։ Նրանք գրավեցին նաև Շիրվանը, Իրանը, Հայաստանը և հասան Բաղդադ։

Փոքր Ասիայի արևմտյան մասում 1299 թվականին հիմնադրվեց Օսմանյան պետությունը։ Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից՝ նրանք գրավեցին այն։ 1453 թվականին գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը և տիրացան կայսրության տարածքին։ Նրանք գրավեցին Տրապիզոնի կայսրությունը, Կիլիկիան, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան։ Դրանից հետո տեղի ունեցավ թուրք-պարսկական պատերազմը Հայաստանի և Մերձավոր Արևելքի համար։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1512 թվականին մեծ զորքով արշավեց դեպի արևելք՝ Սեֆեյաններին կասեցնելու համար։ Չալդրանի պատերազմում սեֆյան շահ Իսմայիլը պարտության մատնվեց և նրանք գրավեցին Թավրիզը։

Պատերազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում։ Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, տնտեսությունը քայքայվում է, բնակչությունը գերևարվում է։

1550 թվականին պարսիկները արշավում են Օսմանյան կայսրության դեմ՝ նորից Հայաստանում։ Վերացվում են բոլոր բնակավայրերն ու ցանքատարածությունները։

1555 թվականին Ամասիայում Օսմանյան և Սեֆեյան տերությունների միջև կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ դադարեցվում էին պատերազմները։ Թուրք-պարսկական սահմանագիծն անցնելու էր Հայաստանով՝ այն 2 մասի բաժանելով․ արևմտյանը օսմաններին, արևելյանը՝ պարսիկներին։ Բայց այդ պայմանագիրը կարճատև էր։

Շուտով օսմանները կրկին արշավեցին Պարսկաստան։ Գրավեցին հսկայական տարածքներ։ Իրանը որոշ դիմադրություն ցույց չկարողացավ տալ։ Գահ բարձրացած շահ Աբասը 1590 թվականին շտապեց հաշտություն կնքել նրանց հետ՝ զիջելով շատ տարածքներ, դրա հետ մեկտեղ Այսկովկասն ու Ատրպատականը։ Նա այդ խաղաղ ժամանակը օգտագործեց բանակ կազմավորելու համար։ Աբասը առևտրական կապեր հաստատեց Ռուսաստանի և արևմտյան երկրների հետ, նրանք էլ օգնեցին, որ զինի բանակը։ Ավելացվեցին թնդանոթներ։

1603 թվականին շահ Աբասը օգտագործեց հարմար առիթը, որպեսզի վերամիավորի կորցրած տարածքները, հարձակվում է Թավրիզի վրա և գրավում այն։ Անցնելով Արաքս գետը նրանք մտնում են Ջուղա, հետո Նախիջևան, ապա գրավում Երևանի բերդը։ Պարսիկները հայերին էին տանում առաջին գիծ, ստիպում խրամատ փորել։

1604 թվականին թուրքական սուլթանը նոր բանակ ուղարկեց շահ Աբասի դեմ։ Շահ Աբասն էլ վճռեց ամայացնել նրա ճանապարհին ընկած բնակավայրերը՝ բնակչությանը փոխադրելով Իրանի խորքեր։ Դրանով օսմանյան բանակը կզրկվեր պարենից, օթևանից և չէր կարողանա շարունակել արշավանքը։ Որակյալ հայ երկրագործներն ու արհեստավորները բռնագաղթի միջոցով պետք է նպաստեին Իրանի տնտեսության զարգացմանը։

Հայերի տեղհանությունը սկսվեց 1604 թվականի օգոստոսին։ Հրամայված էր հրդեհել բոլոր գյուղերը, խոտի և հացաբույսերի դեզերը։ Գաղթեցվում էր մոտ 300 հազար բնակչություն։ Հայ բնակչությունը  բազմիցս փորձեց չենթարկվել բռնագաղթին, բայց դրանք դաժան պատժամիջոցներ էին լինում։ Պարսկական բանակը հաշվեհարդար տեսավ Գառնի գյուղի նկատմամբ, որն ըմբոստացել էր։ Լուր ստանալով, որ օսմանյան բանակը արդեն մտել է Արարատյան դաշտ՝ շահ Աբասը հրամայում է գաղթեցվող բնակչությանը արագորեն փոխադրել Արաքսի աջ ափը։ Գետանցման ժամանակ մեծ թվով բնակչություն խեղդվում է ջրում։ 1606 թվականի վճռական ճակատամարտում պարտություն կրելով՝ օսմանյան կողմը համաձայնում է հաշտության, որով վերահաստատվում է Ամասիայի պայմանագիրը։ Թուրք-պարսկական պատերազմներն ավարտվում են 1638 թվականին։ 1639 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆեյան Պրսկաստանի միջև կնքված Կասրե-Շիրինի պայմանագրով՝ Հայաստանը կրկին բաժանվում է երկու ախոյան տերությունների միջև, որը պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: