Պետքաղաքական վարչաձևերը

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը:

Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը:

Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:

Իրավական պետությունն այն պետությունն է, որը հակադրվում է կամայականությունների պետությանը:

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:

Իշխանությունների տարանջատման գաղափարը ժամանակակից ցանկացած իրավական պետության անօտարելի հատկանիշներից է: Այն չի ենթադրում հանրապետական կարգ, այսինքն որոշակի հարաբերակցությամբ կարող ենք խոսել իշխանությունների տարանջատման մասին ցանկացած կառավարման ձևի պայմաններում:

Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է , որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը : Այն նաև անվանում են պետական բարօրություն :

Սոցիալական է այն պետությունը, որը զգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ հնարավորություններ:
Սոցիալական պետությունը գույքային և այլ սոցիալական տարբերությունները հարթեցնում է ազգային եկամտի մի մասը հոգուտ անապահովների վերաբաշխելու միջոցով, ստեղծում է սոցիալական ապահովագրության և բոլորի համար մատչելի կրթական, առողջապահական համակարգեր, իրականացնում է մշակույթի զարգացման, զբաղվածության ապահովման, աշխատավորների իրավունքների պահպանության ծրագրեր, սոցիալական օգնություն է մատուցում գործազուրկներին, մայրությանը, մանկությանը, տարիքավորներին, երիտասարդությանը և այլ խոցելի հասարակական շերտերին:

Հետխորհրդային տարածքում կատարված բարեփոխումներն իրենց ներդրումն ունեցան Հայաստանում մարդու ազատության զարգացման համար: Հաստատվեցին սեփականության իրավունքը, ժողովրդավարական ազատությունները և այլն, այսինքն՝ նախկին սոցիալիստական պետությունը վերածվեց իրավական պետության: Բայց մյուս կողմից այդ բարեփոխումների արդյունքում խստորեն կրճատվեցին նախկին սոցիալիստական պետական սոցիալական երաշխիքները: Շատ տարածքներ և բնակչության խմբեր հայտնվեցին աղքատության վիճակում՝ <<մեկնարկային>> պայմանների անհավասարության, ավանդաբար առկա պաշտպանության բացակայության պատճառով:
Տևացող շուկայական բարեփոխումները Հայաստանում չստեղծեցին իրական նախադրյալներ մարդկային զարգացման համար: Դրա պատճառները բազմաթիվ են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ բնույթի: Դրանցից մեկն էլ այն է, որ արդյունավետ չի լուծվել շուկայական տնտեսության և գործունակ պետության միջև հավասարակշռություն հաստատելու հիմնախնդիրը: Իսկ դա նշանակում է, որ մեր առջև կանգնած գերխնդիրները հայաստանյան քաղաքացիական հասարակության և սոցիալաիրավական պետականության կայացումն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: