Որ մթերքներն են անհամատեղելի և վտանգավոր միաժամանակյա օգտագործման դեպքում

Շատերը գիտեն, թե ինչ կարող է պատահել, օրինակ աղի վարունգ ուտելուց հետո կաթ խմելու արդյունքում: Մասնագետները, սակայն, դեռևս չգիտեն, թե որն է այդ երկու մթերքների անհամատեղելիության պատճառը: Այնուամենայնիվ այսպիսի դեպքերում դրանց պատճառներն այնքան էլ էական չեն. Պետք է լինել տեղեկացված և չվտանգել առողջությունը: Յուրաքանչյուր ազգություն ունի իր սննդատեսակների համատեղելիության և անհամատեղելիության մասին արգելքները, քանի որ խոհանոցները շատ տարբեր են:

1. Օսլա և թթու: Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում, բացի այդ մթերքներն այս դեպքում կորցնում են իրենց օգտակարությունը և անիմաստ ծանրաբեռնում են ստամոքսը:

2. Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը:

3. Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում: Տաք ուտեստից հետո առնվազն 30 րոպե է անհրաժեշտ, որից հետո կարելի է միրգ ուտել, հակառակ դեպքում միրգը սկսում է, այսպես ասած փտել ձեր օրգանիզմում:

4. Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

5. Երևի թե շատերն են սիրում առավոտյան մի գավաթ սուրճի հետ ուտել մեկ կտոր տարեկանի հաց: Այսպիսի նախաճաշ նախընտրողները պետք է իմանան, որ իրենց շատ անիմաստ նախասիրություն ունեն: Բանն այն է, որ կոֆեինը կարողանում է կլանել բոլոր սնուցիչները և կլանում հիմնականում կալիումի տարրերը:

6. Հաջորդ վնասակար խառնուրդը ալկոհոլի և կոլայի միաժամանակյա օգտագործումն է:

7. Գարեջուր և գետնանուշ: Գետնանուշը գարեջրի հետ օգտագործման դեպքում կորցնում է իր սննդարար արժեքն ու օգտակար հատկանիշները, արդյունքում անիմաստ ծանրաբեռնում է օրգանիզմը:

8. Սեխի ու ալկոհոլի միաժամանակ օգտագործումն ունենում է լուծողական ազդեցություն:

9. Այտուցների առաջացման հիմնական պատճառներից մեկը ձմերուկի հաճախակի օգտագործումն է աղի սննդի հետ: Այդ դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում: Այտուցները հիմնականում լինում են դեմքին:

10. Հաջորդ անհամատեղելությունը սննդի ցանկում վարունգը, կաթն ու ծովատառեխն են: Կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ ոմանց մոտ այս սննդատեսակների միժամանակյա օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, մյուսների մոտ՝ թունավորում:

11. Վարունգով և լոլիկով աղցան ամենաամառային և օգտակար աղցանն է , բայց ապացուցվել է, որ դրա օգտակարությունը վերանում է այն ժամանակ, երբ վարունգին լոլիկ եք խառնում: Այդ դեպքում վիտամին C վերանում է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: