Իմ տխրությունը

Չէ, ես երջանիկ մարդ եմ, ունեմ ընտանիք, ինձ գնահատող ընկերներ, հրաշալի շրջապատ, ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է, առողջ եմ ու խնդիրներ չունեմ: Ես երջանիկ եմ, բայց միաժամանակ դժբախտ:

Ատում եմ այն տխրությանը, որը երբեմն պատում է ինձ ու արգելափակում դրական լիցքերս և գործողություններս: Այն ինձ խանգարում է երջանիկ ապրել:

Երևի թե՝ ես զուրկ եմ պահը լիարժեք վայելել կարողանալուց, քանզի ինքս իմ դեմ պայքարը երբեք չի լքում ինձ, չի թողնում լիարժեք ուրախանալ: Անդադար վեճերի մեջ եմ ինքս ինձ հետ: Այնպիսի տպավորություն է, կարծես իմ մեջ մի քանի անձ է ապրում: Կար ժամանակ, երբ կարծում էի, թե խելագարվել եմ, հիվանդության ախտանիշներ էի փնտրում՝ փորձելով հաստատել կասկածներս: Ա~խ, որքան հիմար և անխելք եմ եղել: Իսկ հետո եկավ մի պահ, երբ վերացան այդ հիվանդագին մտքերս: Սկսեցի նկատել շրջապատս, այնտեղի ուրախությունը, սկսեցի հասկանալ, թե որքան բախտավոր մարդ եմ: Բայց պայքարը ինքս իմ դեմ չէր դադարում…

Անդադար գոտեմարտել քո “ես”-ի դեմ, ավելի դաժան պատերազմ կարո՞ղ եք գտնել: Ատում եմ, ուղղակի ատում եմ այդ կռիվը: Ցավալին այն է, որ վերացնել այն անկարող եմ:

Այդ հակամարտությունը երևի հասցրել է արդեն իմ մի մասը դառնալ: Ահա դա է պատճառը, որ իմ տխրությունը միշտ ինձ հետ է, և ոչ մեկը այն չի նկատում, քանզի այն իմ ներսում է և միայն իմն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: