!!!ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!!!

Ողջույն բոլորին:“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում ստեղծվում է նոր ակումբ, նվիրված Ասիային: Եթե Դուք հետաքրքրված եք Կորեայով, Ճապոնիայով, Չինաստանով կամ ասիական այլ երկրով, ապա շարունակեք կարդալ այս հայտարարությունը:

Նորաբաց ակումբում պատրաստվում ենք սովորել կորեերեն, ծանոթանալ ասիական մշակույթներին, դիտել դոռամաներ, ինչպես նաև քննարկել դրանք: Լսել և թարգմանել քեյ-փոփ երգերը, ծանոթանալ տարբեր խմբերի և արտիստների կենսագրություններին, իմանալ հետաքրքիր փաստեր ասիական տարբեր ասպարեզներից և լրացնել մեր գիտելիքների պաշարը: 

Վստահեցնում եմ, որ չափազանց հետաքրքիր է լինելու մեր ակումբային կյանքը, իսկ ավելի մանրամասն կիմանաք առաջին հավաքի ժամական, որի օրը հայտնի կդառնա խմբի կազմավորումից անմիջապես հետո:

Ակումբը կգործի շաբաթական երկու անգամ:
Ակումբի անդամ դառնալու համար ուղարկեք հաղորդագրություն էլ. հասցեին՝ նշելով Ձեր անուն ազգանունը, տարիքը և դասարանը կամ կուրսը:

Սիրով սպասում ենք Ձեզ կրթահամալիրի քոլեջում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: