Իմ երազած պետությունը

Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես պատկերացրել եմ իմ կատարյալ կյանքը՝ ինձ համար նպատակահարմար պայմաններում: Եվ այսօր կներկայացնեմ, թե ինչպիսի տեսք ունի ինձ համար իդեալական պետությունը:

Նախ և առաջ սկսեմ այն բանից, որ իմ երազած պետությունը պետք է ունենա հսկայական բյուջե: Աշխատավարձը պետք է չափից դուրս բարձր լինի: Կցանկանայի, որ այդ պետությունը մի քանի շենք կառուցեր, որտեղ ապրելու բնակարան կտար անտուններին: Նրանցից աշխատելու ընդունակներին որոշակի աշխատանք տար, իսկ ծերերին ապրելու համար ամսեկան թոշակ: Քանզի խոսք գնաց թոշակներից, ապա կցանկանայի, որ թոշակների գինը բարձր լիներ: Կոռուպցիայից զուրկ պետություն կուզեի, որտեղ արժանի է գնահատվում խելքը: Այդ պետությունը ներքուստ գրեթե մեկուսացված կլիներ աշխարհից, թեև արտաքնապես բազմաթիվ կապեր կունենար այլ երկրների հետ: Պետության մշակույթին գլխավոր ուշադրությունը կդրվեր: Կունենար իր սեփական մեքենաների գործարանները, սեփական մտահաղացումները, որոնցից օրինակ կվերցնեին այլ երկրներ: Մեծ տարածքներ ու հսկայական զարգացվածություն կունենար:

Երևի թե աշխարհի յուրաքանչյուր մասնագիտություն կլիներ այստեղ: Ինչպես նաև մաքուր պետություն կլիներ, որի բնակչությունը նոր մեթոդներ կմշակեր, թե ինչպես քիչ-քիչ մաքրել աշխարհը և փրկել բնութունը: Միազգ պետություն կլիներ, որտեղ շատ քիչ են իմիգրատները: Ոչ մեկը չէր ցանկանա լքել իր երկիրը: Բացի այդ տեղի բնակչությունը չէր խառնվի այլ ազգերի հետ՝ պահպանելով մաքուր արյունը: Հետաքրքիր կրթական միջոցներ կունենար, և այստեղ կգային սովորելու տարբեր երկրներից:

Եթե խոսեմ այս պետության մասին, ապա անվերջ կթվարկեմ այստեղի առավելությունների մասին: Իսկ ապրել ցանկանում եմ Հարավային Կորեայում, թեև այս երկրում մինուսները շատ են, բայց պլյուսները չեն զիճում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: