Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։ Ժամային գոտիները

Картинки по запросу օրական պտույտ

Դասի հղումը։

1․ Նկարագրեք երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։

Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56
րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի
հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը,
աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:

Գիշերվա և ցերեկվա հերթափոխը: Գտնվելով Արեգակից մոտ 150 մլն կմ
հեռավորության վրա՝ Երկիրը լույս ու ջերմություն է ստանում նրանից: Օրվա պտույտի
ընթացքում Երկրի մակերևույթի յուրաքանչյուր կետ մեկ հայտնվում է արևահայաց
դիրքում (ցերեկ), մեկ` հակառակ (Արևով չլուսավորված) դիրքում (գիշեր): Հետևաբար
պտույտի ընթացքում գիշերը և ցերեկն իրար հերթափոխում են: Հերթափոխի
աշխարհագրական նշանակությունն այն է, որ Երկրի որևէ կողմը ո՛չ շատ տաքանում ու
շիկանում է, ո՛չ էլ շատ սառչում:

Կորիոլիսի ուժի աշխարհագրական հետևանքները:
Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով շարժվող մարմինների
նկատմամբ առաջանում է շեղող ուժ, որը կոչվում է Կորիոլիսի ուժ (ֆրանսիացի
գիտնական Կորիոլիսի անունով, ով այս երևույթը առաջինը բացատրեց 1835 թ.): Այդ ուժի
հետևանքով Երկրի վրա հորիզոնական ուղղությամբ շարժվող օբյեկտները (գետերը,
քամիները, ծովային հոսանքները և այլն) շեղվում են իրենց սկզբնական ուղղությունից
հյուսիսային կիսագնդում դեպի աջ, հարավայինում` ձախ:

Երկրի սեղմվածությունը: Երկրի օրական պտույտի շնորհիվ կենտրոնախույս
ուժի մեծությունը փոխվում է՝ կախված աշխարհագրական լայնությունից: Արագությունն
ամենամեծ արժեքին է հասնում հասարակածում, իսկ բևեռներում հավասարվում է 0–ի:
Հենց այդ ուժի շնորհիվ է, որ Երկիրը բևեռներից սեղմված է և նման է պտտման
էլիպսոիդի:

Ժամերի տարբերությունը Երկրի վրա: Երկրի օրական պտույտի հետևանքով
նրա տարբեր մասերում օրվա նույն պահը լինել չի կարող: Դրա հետևանքով սահմանվել և
առանձնացվել են ժամային գոտիները:

Մթնոլորտային, ջրոլորտային, կենսաբանական օրական ռիթմեր: Երկրի օրական
պտույտի հետևանքով առաջանում են բազմաթիվ երևույթների ռիթմիկ փոփոխություններ: Դրանցից են օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման,
գոլորշիացման, բացարձակ և հարաբերական խոնավության, արեգակնային
ճառագայթման, ամպամածության, բրիզների և լեռնահովտային քամիների
ուղղությունների օրական փոփոխությունները:
Օրինակ` օդի ջերմաստիճանը բարձր է կեսօրից հետո, իսկ ցածր` արևածագին,
մթնոլորտային ճնշումը ցերեկը ցածր է, գիշերը` բարձր, գոլորշացումը ցերեկը ուժեղ է,
գիշերը` թույլ և այլն: Կենդանիների մեծ մասը ցերեկը ակտիվ կյանք է վարում, գիշերը`
հանգստանում: Բույսերի լուսասինթեզը կատարվում է ցերեկային ժամերին, իսկ
մայրամուտից հետո դադարում է: Ցերեկը լճավազաններում պլանկտոնն իջնում է խորը
շերտերը, գիշերը` բարձրանում: Մարդը ցերեկը ծավալում է իր աշխատանքային
գործունեությունը, գիշերը՝ հանգստանում և այլն:

2․ Ժամային գոտիների առանձնացումը ինչպե՞ս է կատարվում։

Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական
միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է
մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտի:
Նույն միջօրեականի վրա ամենուրեք օրվա նույն ժամն է, այսինքն` յուրաքանչյուր
միջօրեական ունի իր տեղական ժամանակը: Տվյալ պահին միջօրեականի վրա դիտված
ժամանակը կոչվում է տեղական ժամանակ: Այն պահին, երբ Արեգակի սկավառակի
կենտրոնը ուղիղ նայում է տվյալ միջօրեականին, այդտեղ կեսօր է՝ տեղական ժամանակով ժ. 12–ը: Սակայն տեղական ժամանակն օգտագործելը առաջ է բերում շատ
անհարմարություններ, որի հետևանքով էլ մտցված է գոտիական ժամանակը: Ընդունված
է յուրաքանչյուր ժամային գոտու համար գոտիական ժամանակ համարել նրա կենտրոնով անցնող միջօրեականի տեղական ժամանակը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր
գոտու արևմտյան և արևելյան (եզրային) միջօրեականների տեղական ժամանակը
գոտիականից կտարբերվի 0,5 ժամով: Այսպիսով՝ յուրաքանչյուր ժամային գոտու
տարածքում՝ Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, սահմանված է մեկ ժամ:

3․ Ինչպե՞ս է որոշվում երկու քաղաքների ժամային գոտիների տարբերությունը։

Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը:

Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը` 7–րդ (արլ. ե.
105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից
ավելի է, ուստի ընկնում է հաջորդ` 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը
12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:

5․Թագմանե՜ք տեսաֆիլմը։

6․ Ստեղծել ուսումնական նյութ․

Թարգմանել տեսաֆիլմեր երկրի օրական և տարեկան պտույտի վերաբերյալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: