Տեսողական վերլուծիչ: Աչք

Տեսողության նշանակությունը: Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90%-ը ընկալվում է տեսուղությամբ: Տեսողության շնորհիվ տարբերում ենք շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը: Տեսուղությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության համար: Հազարավոր տարիների ընթացքում կուտակված հսկայական փորձը սերունդներին է փոխանցվում գրքերի, գրավոր խոսքի միջոցով: Տեսության շնորհիվ մենք սովորում ենք գրել և կարդալ: Բնության բազմազան գեղեցկությունները, քանդակագործությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը նույնպես ընկալվում են տեսողությամբ: Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործոնեության ընթացքում: Հայտնի է, թե ինչպիսի համառ և երկարատև աշխատանք է պահանջվում կույր մարդուն հասարակական աշխատանքին մասնակից դարձնելու համար:
Աչքի կառուցվածքը: Աչքը տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այն կազմված է օժանդակ ապարատից, և ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձը: Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձն արտազատում է արցունքը, որը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյաններ է, որը ծածկում է կոպերի հետին երեսները: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կառավարում ենք հայացքի ուղղությունը: Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում: Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական, մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների և մանրէների ներթափանցումից: Սպիտակուցային թաղանթն աչքի առջևի մասում շարունակվում է որպես թափանցիկ եղջերաթաղանթ, որն անցկացնում է լույսի ճառագայթները: Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում են արյունատար անոթներով և նյարդերով հարուստ անոթաթաղանթը, որի միջին մասը կազմում է թարթչային մարմինը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը: Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց, և կարող է տարբեր գույն ունենալ, որը պայմանավորված է նրանում պարունակվող գունակի քանակով, ու տեղաբաշխումով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: