Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ։Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: Կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։
ԴՆԹ-ը մոլեկուլը կազմված է պարուրաձև փաթաթված 2 պոլինուկլեոտիդային շղթաներից։ Շղթաներից յուրաքանչյուրը պոլիմեր է, որոնց մոնոմերնը նուկլեոտիդներն են։ Նուկլեոտիդը կազմված է ազոտական հիմքից, ածխաջրերից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի նուկլեոտիդում ածխաջուրը դեզօքսիռիբոզն է, հենց այդ պատճառով ստածել է իր անվանումը։ ԴՆԹ-ում կան 4 տեսակի նուկլեոտիդներ, որոնց մեջ ածխաջուրը է ֆոսֆորական թթվի մնացորները նույնն են, իսկ ազոտական հիմքը տարբերվում է։ Ազոտական հիմքերն են՝ ադենինը (Ա), գուանինը (Գ), ցիտոզինը (Ց) և թիմինը (Թ)։ Բջջում պարունակվող ԴՆԹ-ի մեծ մասը կորիզում է:
ՌՆԹ-ի մոլեկուլը կազմված է 1 պոլինուկլեոտիդային շղթայից: ՌՆԹ-ի մոնոմերում ածխաջուրը ռիբոզն է, որտեղից էլ ստածել է իր անունը: ՌՆԹ-ի մոնոմերը ԴՆԹ-ի մոնոմերից տարբերվում է ազոտական հիմքով. թիմինին (Թ) փոխարինում է ուրացիլը (ՈՒ): Բջջում կա ՌՆԹ-ի մի քանի տեսակ՝ փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ), ինֆորմացիոն ՌՆԹ (ի-ՌՆԹ) և ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ): Փ-ՌՆԹ-ները չափսերով ամենափոքրն են, իրենց են կապում ամինաթթուները և փոխանցում սպիտակուցի վայրը: Ի-ՌՆԹ-ները ԴՆԹ-ից սպիտակուցների կառուցվածի մասին ինֆորմացիան փոխանցում են սպիտակուցի սինթեզի վայրը: Ռ-ՌՆԹ-ները ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ:
Leave a Reply