Իրավունքի գերակայությունն ունի արտաքին ու ներքին դրսեվորումներ: Իրավունքի` որպես սոցիալական կարգավորիչի գերակայության արտաքին դրսևորումը պայմանավորված է իրավունքի այլ սոցիալական կարգավորիչների (նորմատիվ և անհատական) հետ հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ հասարակության սոցիոնորմատիվ կարգավորման համակարգում (բարոյականություն, կրոնական կանոններ, սովորույթ և այլն) իրավունքն ունի գերակայություն` կիրառման առաջնայնություն, բացարձակություն: Սրանք հատկություններ են, որոնք մեծ մասամբ հատուկ չեն այլ սոցիալական կարգավորիչների: Ընդ որում, այդ գերակայությունը
երաշխավորված է հարկադրանքի կիրառման սպառնալիքով: Հետևաբար, իրավունքի գերակայությամբ է պայմանավորված նրա համապարտադիրությունը: Իրավունքի նման կերպով հասկացված արտաքին գերակայությունը կանխադրութային (աքսիոմատիկ) ճշմարտություն է այսօր: Այդ կանխադրույթի հիմքերը դրվեցին ուշ միջնադարում աշխարհիկ իրավաբանական աշխարհայացքի ձևավորմամբ, այնուհետև ամրապնդվեց
արդի ու ժամանակակից իրավունքի համակարգերի կայացմամբ: Իրավունքի արտաքին գերակայությունը կասկածելի ու վիճելի էր մինչև XVIII դարը, քանի որ նրա հետ համընդհանուր և գերակայող կարգավորիչի հավակնություններ ունեին նաև սոցիալական այլ կարգավորիչներ` կրոնը, բարոյականությունը, սովորույթը: Continue reading “ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ”
Առաջադրանք
Կետադրել նախադասությունը.
Ծրարը սեղմած կրծքին՝ Շողակաթը մի պահ ուրախությունից կորցնում է իրեն, պտտվում տան մեջ ու չգիտի, թե ինչ անի, և այդ պահին տեսնում է, որ ծեր փոստատարը, մեղավոր ժպիտը խառնած ինչ-որ օտար ուրախության, սպասում է՝ դռան ետևը կանգնած:
Առաջադրանք
Նա ծիծաղում է ինձ վրա :
Նա ծաղրում է ինձ :
Այսօր ես վճռեցի Ձեզ հետ խոսել վերջին անգամ:
Պետք է հարցնել իրեն : Continue reading “Առաջադրանք”