Բագրատունիների թագավորության անկում
Դարեր առաջ Բագրատունիների շնորհիվ կորսված հայկական պետականությունը վերականգնվել էր 885 թվականին, և Աշոտ Առաջինը օծվել էր հայոց թագավոր։ Բագրատունիների թագավորությունը երկար չգոյատևեց (885-1045), և մաս-մաս նվաճվեց Բյուզանդական կայսրության կողմից։ Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը և ձգտում՝ հնազանդ պահել երկիրը։ Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։ Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։ Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը։ Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը: Continue reading “Սելջուկ-թուրքերի արշավանքները”