Կիսամյակային Հաշվետվություն

Ես Անահիտ Աբգարյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 1/1 կուրսում։ Ձեզ եմ ցանկանում ներկայացնել իմ այս տարվա կիսամյակային հաշվետվությունը։

Մենք կրթական համակարգում անցանք ռուսերեն, անգլերեն, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, ընտրության առարկան (իտալերեն), մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, էկոլոգիա, երաժշտություն, ֆիզկուլտուրա (նետաձգություն), ինչպես նաև մասնակցեցինք մի շարք ֆլեշմոբների և ասուլիսների։ Չմոռանամ նշել հետաքրքրաշարժ ճամփորդությունները: Անհատական ձեռքբերումներիցս եմ համարում ձիարշավարարական ակումբը, որի շնորհիվ սովորեցի ձիերի ճիշտ խնամք, ինչպես նաև ձի հեծնեցի, նոր մտերիմ ընկերները և նոր վայրերին ծանոթանալը, ինչպես նաև անմիջական ուսուցիչները:

Ճամփորդություններ

Նախագիծեր

Ուսանողական կյանքից հատվածներ, ինչպես նաև ասուլիսները կարող եք գտնել այստեղ:

Ռուսերենի դասերին կատարեցինք զանազան առաջադրանքներ, վերհիշեցինք անցած տարիներին անցած քերականությունները, մասնակցեցի նախագծերի, անցանք և սովորեցինք տարբեր հետաքրքիր պատմություններ, մասնակցեցինք ամենամսյա ֆլեշմոբներին: Այդ ամենը կարող եք տեսնել այստեղ:

Անգլերենի դասին անցանք հետաքրքիր տեքսեր, սովորեցինք մի քանի քերականություն և հետաքրքիր շարադրություններ գրեցինք, մուլտֆիլմ դիտեցինք, կատարեցինք մի շարք առաջադրանքներ՝ քերականությունները ամրապնդելու նպատակով, մասնակցեցինք մի քանի նախագծի: 

Հայոց լեզվից կատարեցինք մի շարք առաջադրանքներ, մտածողական և ստեղծագործական աշխատանքներ, ամրապնդեցինք ու վերհիշեցինք քերականությունը, ձևաբանությունը, գոյականը, ածականը, թվականը և այլն: Գրականությունից անցանք հետաքրքիր և խորիմաստ ստեղծագործություններ, ծանոթացանք մի քանի գրողների և նշանավոր մարդկանց կյանքին, անցանք բանաստեղծություններ ու հայրեններ:

Հայոց պատմությունը երևի թե ամենասիրելի առարկաս է: Չափից դուրս հետաքրքիր և ինֆորմատիվ են անցնում դասերը: 

Հասարակագիտության  դասին աշխատեցնում ենք մեր մտավոր ունակությունները, նախապատրաստվում ապագա կյանքին, քննարկում բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ նախկինում անգամ չէի մտածել:           

Ընտրության առարկային (իտալերեն) սովորեցինք իտալերեն, ծանոթացանք Իտալիայի մշակույթին և հասարակական կյանքին, մասնակցեցինք նախագծերի, համտեսեցինք իտալական պիցցա՝ պատրաստված մեր կողմից:

Մաթեմատիկա առարկայից մասնակցեցինք ֆլեշմոբների, կատարեցինք բազում առաջադրանքներ և վերհիշեցինք անցածը, ինխպես նաև ստուգողական գրեցինք:

Ինֆորմատիկա առարկային սովորեցինք աշխատել մեր բլոգների հետ, ձևավորեցինք դրանք, սովորեցինք նյութը ճիշտ տեղադրելու ձևը և ծանոթացանք մոնտաժային ծրագրին:

Ֆիզիկային վերհիշեցինք անցածը: սովորեցինք բանաձևերը ու խնդիր լուծելը, հասկացանք մի շարք թեմաներ, որոնք նախկին դպրոցներում չէինք հասկացել: Էկոլոգիան միշտ հետաքրքիր էր անցնում: Ընկեր Նելլիի հետ քննարկել ենք ՀՀ-ի էկոլոգիական խնդիրները, ծանոթացել ԳՄՕ-ին և այլ նոր հասկացությունների, քննարկել խնդիրների լուծման հնարավոր տարբերակները և անցկացրել բազմաթիվ բանավեճեր:

Երաժշտություն առարկան օգնեց մեզ ծանոթանալ հայկական ժողովրդական երգերին ու պարերին: Սովորեցինք բազմաթիվ պարեր ու երգեր՝ թե ժողովրդական, թե Կոմիտասի շնորհիվ մեզ հասած:

Ֆիզկուլտուրա (նետաձգություն) առարկային սովորեցի նետահարել՝ կյանքիս երազանքներից մեկն է եղել: Նետաձգություն ընտրեցի Տիգրան Մեծի շնորհիվ, քանի որ նա հմուտ նետաձիգ է եղել և իմ ամենասիրելի արքան է:

Այստեղ անցկացրած  4 ամսվա շնորհիվ կյանքումս առաջին անգամ նման խիտ հաջորդականությամբ հետաքրքիր ու արկածային օրեր ունեցա:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: