Պահանջարկ և առաջարկ

Առաջարկի և պահանջարկի օրենք, տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի ու պահանջարկի մեծության կախվածությունը։ Այլ հավասար պայմաններում, որքան ապրանքի գինը ցածր է այնքան մեծ է պահանջարկը և ցածր է առաջարկը։ Հիմնականում շուկայական գինը առաջարկի և պահանջարկի միջև գալիս է հավասարակշռության։ Օրենքը վերջնականապես վերաձևակերպվել է 1890 թվականին,  Ալֆրեդ Մարշալի կողմից։

Պահանջարկի օրենք

Ապրանքի գնի և պահանջարկի փոփոխությունը

Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և  պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։ Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։  Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Առաջարկի օրենք

Առաջարկի կոր

Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի  մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։ Մյուս հավասար պայմանների դեպքում, առաջարկի մեծությունը կամ ծավալը մեծանում է ապրանքի գնի բարձրացմանը զուգընթաց։ Առաջարկի օրենքն իր օբյեկտիվ գործողությամբ խթանում է արտադրողներին՝ ավելացնելու ապրանքների արտադրությունն ու վաճառքը, քանի որ, եթե արտադրության ծախսերը չեն փոխվում, գների բարձրացման հետ միասին մեծանում է շահույթը։ Շուկայական տնտեսության մեջ այդ միտումը կայուն բնույթ ունի։ Այն իրականանում է արտադրողների միջև մրցակցության պայմաններում։ Գնի բարձրացմանը զուգընթաց առաջարկը համապատասխանաբար մեծանում է, բայց, որոշակի բարձր գնից սկսած, առաջարկի աճը նվազում է, որն արտահայտում է տվյալ ապրանքի արտադրությունն ավելացնելու միջոցների սահմանափակությունը։ Այսինքն առաջարկի ծավալը, անկախ գնից, սահմանափակված է ապրանքի այն քանակով, որն իր հնարավորությունների սահմաններում արտադրողը կարող է արտադրել և շուկա հանել։

Առաջարկի մեծության վրա ազդում են նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․

  • Ռեսուրսների գներ

Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։

  • Տեխնոլոգիա

Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։

  • Հարկեր և դոտացիաներ

Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիադավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։

  • Այլ ապրանքների գներ

Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։

  • Ապագա սպասելիքներ

Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։

  • Վաճառողների թիվ

Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժվում է դեպի աջ և հակառակը։

Առաջարկի և պահանջարկի տեսություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: