Նոյեմբերի 30-ին մենք այցելեցինք Գյումրի՝ ընկեր Սամվելի ուղղեկցությամբ: Առավոտյան 7:30 հավաքվել էինք կայարանում և սպասում էինք գնացքին: Երեք ժամ ճանապարհին ենք գտնվել, ինչի ընթացքում խաղացինք մի շարք խաղեր և շատ ավելի լավ սկսեցինք ճանաչել միմյանց: Երբ տեղ հասանք, ուժգին անձրև էր Գյումրիում տիրում: Այդ հին քաղաքը, ողողված անձրևային տրամադրությամբ, ավելի է գեղեցկանում: Երևի թե պատրաստ եմ անվերջ թափառել Գյումրիի փողոցներով:
Քայլում էինք ու հիանում քաղաքի հին ոճով:
Քայլում էի և ամբողջ ընթացքում մտածում, թե ինչ տաղանդավոր են գյումրեցիները:
Գիտե՞ք, թե ինչու եմ սիրում գյումրեցիներին: Պատճառը նրանց տաղանդը կամ հանճարեղ մարդիկ լինելը չէ: Երբ տեսնում եմ շիկահեր և կապուտաչյա գյումրեցիներին, ակամա հիշում եմ, որ հին հայերը այդպիսին են եղել: Այո, այո, պատմությունն եմ մտաբերում:
Սիրելով հնություններ՝ անկարող եմ չսիրել Գյումրին, ինչպես նաև չէի կարող չտխրել, երբ հեռանալու ժամը հասավ:
Leave a Reply