Design a site like this with WordPress.com
Get started

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։

Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները (իրենց զարգացման մեջ), որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև։

Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության, ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի, սոցիալական ինստիտուտների, պատերազմների, գիտության, բնապահպանության և այլ շատ բնագավառներում։ Շուկայական տնտեսության պայմաններում չափազանց կարևոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը:

Այս գիտությունը «քաղաքատնտեսությունից» վերանվանվել է «տնտեսագիտության» 19-րդ դարի վերջին Ալֆրեդ Մարշալի կողմից։ Այդ ժամանակ տնտեսագիտությունը ներառեց ուսումնասիրության ավելի լայն շրջանակներ՝ ավելի ինտենսիվորեն օգտագործելով  մաթեմատիկան, որն օգնեց այս գիտությանը կայանալ և քաղաքական գիտակարգից վերածվել հասարակական առանձին գիտության։

Համաշխարհային տնտեսության քարտեզը՝ ըստ առանձին երկրների անվանական ՀՆԱ-ի՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, Համաշխարհային բանկ, 2014.

Կան տնտեսագիտության ժամանակակից տարբեր սահմանմանումներ, որոնք արտացոլում են էվոլյուցիոն տեսակետը կամ տնտեսագիտության այլ տեսակետներ։ Շոտլանդացի փիլիսոփա Ադամ Սմիթը  1776 թվականին իր «Ազգերի հարստության պատճառների և բնույթի հետազոտություն» տրակտատում այս գիտակարգը սահմանեց որպես քաղաքատնտեսություն․ մասնավորապես, որպես կառավարման և իրավական գիտության ճյուղ, որը կոչված է ապահովելու մարդկանց բարձր կենսամակարդակը ․․․ և կառավարության եկամուտները հանրային  ծառայություններ մատուցելու համար։

Ժան-Բատիստ Սեյը (1803) սահմանում է տնտեսագիտությունը որպես հարստության արտադրության, բաշխման և սպառման մասին գիտություն։ Թոմաս Քարլայլը (1849), ծաղրելով տնտեսագիտությանը, այն անվանում է մռայլ գիտություն և հղում է կատարում Մալթուսի վատատեսական տեսությանը (1798), որտեղ հեղինակը նշում էր, որ տնտեսական աճը վաղ, թե ուշ կասեցվելու է ռեսուրսների սահմանափակության պատճառով։ Ջոն Ստյուարդ Միլը (1844) առարկան սահմանում է հետևյալ կերպ․ «Գիտություն, որը հետազոտում է հասարակության այն օրենքները, որոնք առաջանում են հարստություն արտադրելու համար մարդկանց համախբված գործունեության արդյունքում․․․»։

Ալֆրեդ Մարշալն արդեն տալիս է այս գիտության լայն սահմանումն իր «Տնտեսագիտության սկզբունքներ» գրքում (1890), որը վերլուծություն է հարստության և տնտեսության միկրոմակարդակի միջև․ «Տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց նորմալ գործունեությունն իրենց կյանքի տնտեսական ոլորտում։ Այն հետազոտում է, թե ինչպես են տնտեսվարողները ստանում և օգտագործում իրենց եկամուտները։ Ուստի մի կողմից այն ուսումնասիրում է հարստությունը, իսկ մյուս կողմից (որն ավելի կարևոր է)՝ մարդուն»։

Լիոնել Ռոբինսը (1932)՝ զարգացնելով այս գիտությունը, տվեց տնտեսագիտության թերևս ամենաընդունելի ժամանակակից սահմանումը․ «Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը՝ որպես փոխհարաբերություն արդյունքների և սահմանաափակ ռեսուրսների միջև, որոնք ունեն տարբեր գործածություններ»։

Ռոբինսը տալիս է սահմանումը ոչ թե որպես վարքագծի տարբեր «տեսակների» միջև ընտրությունների դասակարգում, այլ որպես վերլուծություն՝ ուշադրությունը դարձնելով ռեսուրսների սակավությամբ պայմանավորված վարքագծի դրսևորումներին։ Նա հավաստում է, որ նախկին տնտեսագետները իրենց հետազոտություններում շեշտը դնում էին հարստության վերլուծության վրա․ ինչպես է այն ստեղծվում՝ արտադրվում,  բաշխվում և սպառվում, և ինչպես այն կարող է աճել։ Բայց նա ասում է, որ տնտեսագիտությունը կարելի է օգտագործել այնպիսի երևույթների ուսումնասիրության համար, ինչպիսիք են պատերազմները, որոնք դուրս են մնացել տնտեսագետների ուշադրությունից։ Պատերազմի նպատակը հաղթանակն է, որն առաջացնում է և՛ ծախսեր, և՛ օգուտներ, օգտագործվում են տարաբնույթ ռեսուրսներ նպատակին հասնելու համար։ Եթե պատերազմում պարտվում են, կամ ծախսերը գերազանցում են օգուտները, որոշում կայացնողները երբեք չեն գնա պատերազմի, բայց կփնտրեն այլընտրանքներ։ Մենք չենք կարող տնտեսագիտությունը սահմանել որպես գիտություն հարստության, պատերազմի, հանցագործության, կրթության և տնտեսագիտական վերլուծության ենթակա այլ ոլորտների մասին։ Այն գիտություն է, որն ուսումնասիրում է նշված ոլորտների կոնկրետ ասպեկտները (նրանք բոլորն էլ օգտագործում են սահմանափակ ռեսուրսներ ցանկալի արդյունքին հասնելու համար)։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: