1.Տեքստից դո′ւրս գրիր գոյականները:
Շուրջը անդորր ամայություն էր: Արծաթագույն սփռոցի նմավող ծովը փռված էր չորս կողմը, և լսվում էր միայն պղտոր ջրի ճողփյունը: Նավը շարժվում էր քամուն համընթաց: Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը, որ հոգնեցնում էր մարդու հայացքը:
2.Գրի′ր հետևյալ բառերի հոգնակի թիվը.
Նավավար – նավավարներ
արծվաբույն – արծվաբներ
տպատառ – տպատառեր
ոտնաչափ – ոտնաչափեր
գյուղագիր – գյուղագրեր
հորաքույր – հորաքույրեր
վիրաբույժ – վիրաբույժներ
3.Կազմիր մի փոքրիկ տեքստ՝ օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները:
Առավոտ, մռայլ երկինք, սարերի կատարներ, ոսկեշող արեգակ, անսպասելի քամի, թաքնվել, ամայի տարածություն, ուշ երեկո, երկար ճանապարհ, տաք վառարան:
Առավոտ… նորից առավոտ…
Կրկին քայլում եմ նույն երկար ճանապարհով, հայացք ուղղում դեպի մռայլ երկինք, ապա նայում եմ շուրջս՝ նույն սարերի կատարներն են հեռվում: Զսպում եմ ներքին ոգևորությունս, սակայն անսպասելի քամի է բարձրանում՝ ստիպելով ինձ ժպտալ:
Երեկո… ուշ երեկո… կրկնվում են օրերը…
Նստած տաք վառարանի առջև, փաթաթված տաքուկ ծածկոցի մեջ, իսկ ձեռքերումս՝ տաք թեյ, նայում եմ կրակի կայծերին և ավելի խորանում երևակայությանս ճանկերում: Պատկերացնում եմ, թե գտնվում եմ մի ամայի տարածության մեջ: Ուսումասիրում եմ շուրջս՝ անկարող լինելով զսպել դուրս վազող ժպիտս. մենակ եմ: Նայում եմ դեպի երկինք և տեսնում ոսկեշող արեգակին, ով ցանկանում է գրավել ինձ իր շողերով: Չեմ խաբնվի…
Նայում եմ շուրջս՝ նստած եմ վառարանի դիմաց, սակայն աչքերս, ա՜խ, աչքերս թույլ են գտնվել արևի ճիրանների առջև և հիմա սկսեցին փակվել, կարծես ցանկանալով թաքնվել շրջապատի սառնասիրտ եղանակից:
Leave a Reply