Design a site like this with WordPress.com
Get started

“Dargett” գարեջրի գործարան

2019թ-ի նոյեմբերի 22-ին մենք այցելեցինք “Դառգետ” գարեջրի գործարան: Մի փոքր տեղեկություն տամ “Dargett”-ի մասին: Այն ի սկզբանե բացվել է գարեջրատան տեսքով 2016 թվականին, իսկ որպես գործարան՝ 2018թ-ին: “Դառգետ”-ը առաջին քրաֆթ գարեջուր արտադրող գործարանն է Հայաստանում: Գարին բերվում է Գերմանիաից, իսկ շշալցման համար նախատեսված սարքերը իտալական են: Այստեղ գարեջուրը հավելումների չի ենթարկվում:

Լոգոն և անվանումը – Այն ուղիղ կապ ունի աշխարհի հնագույն քարտեզի՝ Բաբելոնյան քարտեզի հետ:  Յոթ թևանի աստղն է, որի կենտրոնում Տիգրիս և Եփրատ գետերն են, իսկ կենտրոնում՝ Բաբելոնը: Իհարկե նախկինում մի քանի այլ պետություններ էլ են նշված եղել, բայց մեզ է հասել Ուրարտուի և Ասորեստանի անունները: Բաբելոնյան տերությունը,dargett_map-and-logo մեծացնելով իր սահմանները, հասել է մի գետի, որը չի հաջողվել հաղթահարել: Հետագայում այդ գետը ստացել է “Bitter river” անվանումը, որը բառացիորեն թարգմանվում է “Դառը գետ”: Չմոռանանք նշել շումերներին, որոնք թողել են գարեջրի պատրաստման առաջին բաղադրատոմս արձանագրությունը, և լոգոյում ցուցադրվում է հարգանք այդ ցեղի նկատմամբ: Վերադառնանք “Bitter river”-ին, որի հայերեն թարգմանությամբ ձևավորվել է ֆիրմայի անվանումը: Դառգետ-Դառը գետ:

Չափից դուրս հետաքրքիր ճամփորդություն էր. մի շարք տեղեկություններ ստացանք գարեջրի, դրա տեսակների և պատրաստման վերաբերյալ: Աշխատողները շատ բարեհամբյուր էին մեր նկատմամբ ու սիրով ցույց տվեցին գործարանը և պատմեցին իրենց ֆիրմայի պատմությունը: Այնուհետև մեզ բոլորիս գարեջուր հյուրասիրեցին, որը ի դեպ մանգոյի բույր ուներ:

IMG_0225[1]

Շատ լավ և տեղեկատվական ժամանակ անցկացրեցինք այստեղ:

 

“Dargett”-ի պաշտոնական կայքը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: