Այսօր կայացավ թթուդրիկի ծեսը: Օրը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցում: Այնուհետև գնացինք քոլեջ և անցանք աշխատանքի: Առաջին կուրսեցիներով թթու էինք դնում, բարձր կուրսեցիները՝ մուրաբա, իսկ տղաները թորում էին վերջերս պատրաստված գինին:
Բարդ էր կտրատել եգիպտացորենը, բայց մենք դա արեցինք: Թթու ենք դրել կաղամբը, եգիպտացորենը, վարունգը, բազուկը, գազարը և այլ մթերքներ: Վերջացնելուց հետո հավաքեցինք սեղանների վրա եղած աղբը և գնացինք մաքրելու մեր քոլեջը: Օրը լի էր աշխատանքով: Ի դեպ դասախոսներև և ուսուցիչները մեզ հետ միասին մաքրել են քոլեջը և թթու, մուրաբա պատրաստել:
Leave a Reply