Այց Երվանդ Քոչարի թանգարան

Այսօր՝ 30.10.2019, այցելեցինք Երվանդ Քոչարի տուն-թանգարանը: Անկեղծ ասած՝ ի սկզբանե որոշել էինք այցելել նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, սակայն պարզվեց, որ առանց ամրագրվելու մուտքը արգելվում է:

Երվանդ Քոչարի տուն-թանգարանում եղել էի մոտավորապես հինգ տարի առաջ և այդ ժամանակ էլ սիրել էի նրան: Այս այցը ինձ օգնեց վերհիշել տարիներ առաջ ստացածս ինֆորմացիան:

Երվանդ Քոչարի տուն-թանգարանը եղել է նկարչի արվեստանոցը և բնակության վայրը: Չեմ ցանկանում ամբողջովին ներկայացնել այն ամենը, ինչ իմացա թանգարանում, բայց անկարող եմ լռել Քոչարի հանճար լինելու մասին փաստը: Անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ ոգևորություն եմ ապրում, երբ լսում եմ նրա անունը: Համարձակ, խելացի, բանիմաց անձնավորություն է եղել, ի դեպ շատ է արժևորել Կոմիտասին:

Երբ թանգարանում էինք և դիտում էինք Քոչարի ստեղծագործությունները, միայն մեկ բան էի մտածում՝ ՙՙուզում եմ նրա գլխում հայտնվել, նրա երևակայության մեջ՚՚:

Վերջում Քոչարի քիչ հայտնի նկարներից նվեր ստացանք՝ ուշադիր լսելու և հարցերին պատասխանելու համար:

Թանգարանից դուրս եկանք և գնացինք Գրանդ Քենդի, իսկ այնուհետև Կասկադ: Զբոսնում էինք քաղաքում և հիանում: Շլացուցիչ գեղեցկություն ունի Երևանը, իսկ մենք հիանում ենք օտար երկրներով…

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: