Ճամփորդություն դեպի Բուժական

29.10.2019 կայացավ ճամփորդությունը դեպի Բուժական: Ժամը 9:00 շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:

IMG_8068

Բուժական գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, պատմական անունը եղել է Բաբաքշի, որը նշանակում է երեք հայր (բաբա-հայր, (շ->ս) սի-3): Եթե կարճ նկարագրեմ ճամփորդությունը, ապա այն կանվանեմ հեքիաթային:

 

 

 

 

Բարձրանում էինք Թեղենյաց վանքը և ճանապարհին կենդանիների՝ խոյի և ձիու, արձաններ նկատեցինք: Խոյը դեռ հնուց ի վեր հանդիսացել է հայի խորհրդանիշը:

 

 

IMG_8078

Վանքին հասնելու համար հաղթահարեցինք 3կմ-անոց բարձրունք: Կարող եմ նաև նշել, որ ուժեղ էներգետիկա կար այդ վայրում և շրջակայքում:

 

 

Թեղենյանց վանքը երկգմբեթ է եղել, որոնք Սբ. Աստվածածին և Սբ. Կաթողիկե եկեղեցիններն էին: Սբ. Աստվածածին եկեղեցու պատերին հետաքրքրանշանակ սիմվոլներ կային, որոնցից էին Հազարան Բլբուլը և հավերժության նշանը:

 

 

 

Վանքի շուրջը քարեր էին, որոնցից շատերի վրա նույնպես նշաններ կային արված:

 

 

Սբ. Աստվածածին եկեղեցուց մոտ 4-5 մետր հեռավորության վրա են գտնվում Սբ. Կաթողիկե եկեղեցու ավերակները:

 

 

Չափից դուրս հետաքրքիր և հեքիաթային վայր էր… Սբ. Կաթողիկեի ներսում մեծ անցք կար, որը անցնելուց հետո հայտնվում էիր ամբողջովին այլ աշխարհում:

IMG_7854

 

 

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ գտնվում էինք պարզապես հեքիաթային վայրում, ցույց տալով մի քանի նկար, որոնք կհաստատեն խոսքերս:

 

 

IMG_7898IMG_7932

Իհարկե մենք չբավարարվեցինք այսքանով և շարժվեցինք դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք, որը 8-րդ դարի կառույց է: Միայն տեսնելով վանքի պատնեշը՝ կարելի է պատկերացնել, թե որքան ահռելի է այն եղել:

IMG_8069

 

 

IMG_8072

Շատ վառ, չսպասված և անկրկնելի տպավորություններ ստացա այս ճամփորդությունից: Հույս ունեմ, որ հետագայում ինձ բախտ կվիճակվի կրկին այցելել այս վայրերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: