Մարտիրոս Սարյան

Հայ մեծանուն նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960թ.), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965թ.), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945-51թթ.) Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 16 (4)-ին:

Ի ծնե Մարտիրոս Սարգսի Սարյան
Ծնվել է փետրվարի 16 (28), 1880
Ծննդավայր Նոր Նախիջևան,
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վախճանվել է մայիսի 5, 1972 (92 տարեկանում)
Մահվան վայր ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ
Ազգություն Հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություն նկարիչարվեստների գործիչ և քաղաքական գործիչ
Ժանր դիմապատկերբնանկարնատյուրմորտգրաֆիկաՊատկերազարդում և բեմանկարչություն
Աշակերտներ Մինաս Ավետիսյան
Ներշնչվել է Պոլ ԳոգենԱնրի Մատիս
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
Պաշտոն ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն
Զավակներ Ղազարոս Սարյան և Սարգիս Սարյան

76506060_1255103337_martirosՍարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ Սարյանը 1895թ. ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում:

Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ., և այլն):

about_sarian_8Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:

1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ:

Մեծ եղեռնի (1915թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:

1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան…» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը:

Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին:

Image_5388Նկարչի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): 1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ.-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ:

Սարյանը այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։ «Ես երազում եմ գույնի մասին, գույնը իսկական հրաշք է», ասում էր Սարյանը։ «Իսկ արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»։

Հիշատակ

  • Երևանում կա Մարտիրոս Սարյանի արձանը։ Նաև քաղաքի կենտրոնական պուրակներից մեկը կրում է Սարյանի անունը։
  • 2000 և 2005 թթ-ին Հայաստանում ստեղծվել են Սարյանին նվիրված նամականիշներ։
  • Դոնի Ռոստովում կա Սարյանի փողոց, որտեղ գտնվում է Սարյանին նվիրված հուշարձան, Սարյանի անունով փողոց կա նաև Երևանում
  • Չալտիր (Մյասնիկովի շրջան) գյուղում կա Մարտիրոս Սարյանի անվան արվեստի մանկական դպրոց։
  • Սարյանին է նվիրված Սերգեյ Շերվինսկու «Սարյանի արվեստանոցում» (1985) ստեղծագործությունը։
  • Պատկերված է ՀՀ 20 հազարանոց թղթադրամի վրա։

Սարյանի մասին

  • …Սարյանը երանգների մեծ երաժիշտ է, իսկական արվեստագետ, կոմպոզիտոր և մեծ բանաստեղծ։
Ա. Լունաչարսկի
  • …Մ. Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախուն։ Կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։ Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մեջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը։
Ավետիք Իսահակյան
  • …Մ. Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը։ Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է։ Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ։ Սակայն երբ օտարը հիանում է մի ուրիշ ժողովրդի արվեստով, հասկանում է, գնահատում և սիրում, ապա այդ արվեստը անվիճելիորեն դառնում է համամարդկային, բոլորի սեփականությունը։ Եվ ճշմարիտ ուղին սա է՝ ազգային արվեստի միջով դեպի համամարդկայինը։ Մարտիրոս Սարյանի արվեստը բովանդակ աշխարհինն է, սիրելի է բոլորին։
Ավետիք Իսահակյան
  • …Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Սարյանի ստեղծագործության, որի հետ բարեկամություն եմ արել երկար տարիներ։ Սարյանը բովանդակ արվեստի, համայն մարդկության մեծ պարծանքն է։ Ինձ համար նրա կորուստը նաև անձնական մեծ վիշտ է։
Դմիտրի Շոստակովիչ
  • …Սարյանին՝ ժամանակակից գեղանկարչության Էլբրուսին, ես վաղուց եմ սիրահարված։ Նա, թերևս, այժմ միակն է որպես այդպիսի նկարիչ։
Ռ. Համզատովշ

 

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերկ և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։

– Ավետիք Իսահակյան

  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը։
  • Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին։
  • Կյանքը մի կղզի է։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով։ Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ։
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
  • Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։
    Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը։
  • Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։
  • Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
  • Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողանալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  • Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար  աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ՝ ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  • Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
  • Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
  • Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
  • Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»:
«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…»:
«Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը…»:

Մարտիրոս Սարյան. մեծն վարպետը – այստեղ

Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս» – այստեղ

Մի դրվագ Մարտիրոս Սարյանի կյանքից – այստեղ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: