Ստեղծագործական աշխատանք

1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք  որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին,  այսինքն` առաջին իսկական  ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան  Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

ՙՙԲարև, սիրելի՛ Լուկաս:

Ինչպես գիտես՝ ես ապրում եմ Փարիզում, սակայն, երբ իմացա, որ Կանն քաղաքում նոր թանգարան է բացվել, ուղևորվեցի այնտեղ: Այն մանկության թանգարանն է, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է: Հետաքրքիր է, չէ՞: Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին,  այսինքն` առաջին իսկական  ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային  խաղալիքներ: Իմացա նաև, որ մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ  Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն  փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Լուկա՛ս, կարծում եմ քեզ այստեղ իրոք դուր կգա: Հետաքրքիր ճանապարհորդություն էր. առաջին անգամ էի գտնվում այս քաղաքում: Հաջորդ անգամ եկ միասին գանք, շրջենք և այցելենք այս հեքիաթային քաղաքի մյուս թանգարանները՚՚

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: