Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ծնվել է՝ 14-րդ դարի վերջերին և մահացել 1592 թվին։ Նա 16-րդ դարի բանաստեղծ է։ Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ ծնվել է Վանա լճի մոտակայքում գտնվող Խառակոնիս գյուղում։ Նրա մասին պահպանվել են մի շարք ավանդություններ։ Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղծությունների զորությամբ բուժել է թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը․ նա  Կոստանդնապոլսից մինչև Խառակոնիս կառուցում  է յոթ կամուրջ, յոթ եկեղեցի, յոթ մզկիթ։ Մյուս ավանդության համաձայն հարյուրամյա բանաստեղծը իր համագյուղացիներին կանչում է գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի, այնտեղ էլ իրեն թաղեն։ Գյուղացիները կարծում են, թե Քուչակը կատակ է անում։ Բայց նա իրեն նետում է եկեղեցուց ու մեռնում։ Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկությունը․ թաղում են նրան եկեղեցու պատի տակ։

Նահապետ Քուչակը գրել է բանաստեղցություններ, որոնք կոչվում են հայրեններ։ Հայրենը չորստողանի բանաստեղծություն է, որի յուրաքանչյուր տողը կազմված է 15 վանկից։ Դրանք առանձնանում են 7-8 բաժանումով։

Հայրեններ

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: