Խնդիր 1
Խանութում երկու աղջիկ կարմիր զգեստ են նկատել, որը երկուսին էլ դուր է եկել: Սակայն, խանութում մնացել էր այդ զգեստի վերջին օրինակը: Միանշանակ վեճ բռնկվեց աղջիկների միջև: Աջ կողմում կանգնած աղջիկը զգեստը դեպի իրեն էր քաշում 25Ն-ով և նույնչափ ուժով հակառակ կողմում կանգնած աղջիկը այն քաշում էր դեպի իրեն: Գտնել ուժերի համազորը:
Լուծում
F1=25Ն
F2=25Ն
F=0
Զգեստը պարզապես չի դիմանա ուժերի ազդեցությանը և կպատրվի: Արդյունքում աղջիկները ստիպված կլինեն վճարել պատռված զգեստի համար:
Խնդիր 2
Գրապահարանը երկու կողմերից հրում էին երկու երիտասարդներ: Աջ կողմի հրման ուժը 55Ն էր, իսկ ձախինը՝ 44Ն: Գտնել ուժերի համազորը և ասել, թե ում վրա կընկնի պահարանը:
Լուծում
55-44=11
Պատ՝. 11։ Գրապահարանը կընկնի ձախ կողմում գտնվող տղայի վրա:
Leave a Reply